Կյանքից հեռացել է Գրիգոր Բրուտեանը
Համավարակի պատճառով կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի պատմամշակութային գիտահետազոտական բաժնի վարիչ, ավագ գիտաշխատող, Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանի տնօրեն, տոմարագետ Գրիգոր Բրուտեանը։ Այս մասին տեղեկանում ենք աստղադիտարանի ֆեյսբուքյան էջից։
Գրիգոր Բրուտեանը ծնվել է 1955 թ-ի հունիսի 28-ին Երևանում։ 1973-1978 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետում։ Ուսումնառության վերջին տարիներին աշխատել է Համալսարանի աստղաֆիզիկայի ամբիոնում որպես լաբորանտ։ Ուսումնառության ավարտից անմիջապես հետո աշխատանքի է անցել Բյուրականի աստղադիտարանում։ Երկար տարիներ աշխատել է աստղերի և միգամածությունների ֆիզիկայի բաժնում սկզբում՝ որպես ավագ լաբորանտ, ապա՝ որպես կրտսեր գիտաշխատող և գիտաշխատող։ Զբաղվել է բռնկվող աստղերի (նաև՝ Վոլֆ-Ռայե դասի աստղերի) ուսումնասիրությամբ, գործուն մասնակցություն է ունեցել աստղադիտարանում ընթացող դիտողական ծրագրերին։
Սկսած 1982 թ-ից՝ զուտ աստղաֆիզիկական աշխատանքին զուգընթաց զբաղվել է նաև հայկական օրացույցին վերաբերող խնդիրներով։ 1992-2002 թթ. Բյուրականի աստղադիտարանում եղել է հենց հայկական օրացույցների հետազոտությանը նվիրված գիտական թեմայի ղեկավար։ 1999թ-ից աշխատել է Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանում, իսկ 2000թ-ից եղել է այդ թանգարանի տնօրենը։ 2004թ-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել ֆիզիկամաթեմաիկական գիտությունների թեկնածուի գիտ. աստիճան։
Զուգահեռաբար աշխատում էր Մատենադարանում՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում, և դասավանդում էր Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։
Գրիգոր Բրուտեանը երեք տպագրված և մեկ անտիպ մենագրությունների, ինչպես նաև շուրջ վաթսուն գիտական հոդվածների հեղինակ է՝ հիմնականում հայկական օրացույցի, դրա պատմության, հարակից խնդիրների և աստղաֆիզիկայի որոշ հարցերի վերաբերյալ։ Գ․ Բրուտեանի վերջին հեղինակած գրքերից է «Հայկական տոմարագիտութիւն»-ը: Գիրքը ստեղծված է իբրև տոմարագիտություն առարկայի և հատկապես դրա հայկական մասի ամբողջական համահավաք շարադրանք։
2020թ-ին Գ․ Բրուտեանը եղել է Զորաց Քարեր (Քարահունջ) հնագույն աստղադիտարան-հուշարձանի ամբողջական չափագրության աշխատանքների ղեկավարը։
Ցավակցում ենք բոլոր հարազատներին մեծ կորստի համար։ Գրիգոր Բրուտեանի հիշատակը վառ կմնա նրան ճանաչողների սրտերում։
Ավելին՝ այստեղ




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան