Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա Տոնոյան Առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»
IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համարՍենց որ շարունակեն ՀՀ֊ն վերանվանելու են ռեսպուբլիկա TRIPP. Արշակ ԿարապետյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Դերենիկ ՄովսիսյանԱնցանկալի դասախոսներից ազատվելու «քաղաքակիրթ» մեթոդի և մեր անելիքների մասին. Մենուա ՍողոմոնյանԱյն ժողովուրդը, որը կորցնում է իր պատմական հիշողությունը, վտանգում է նաև իր ապագան. Մհեր ԱվետիսյանՆարեկ Կարապետյանի տանը խուզարկությունն ավարտվել է. երեխաների համակարգիչներն են առգրավվել. Կարեն Կարապետյան Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն Հանրայինի լրատվական բաժինը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. Դավիթ ՍարգսյանԳագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա Տոնոյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ին«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական պատկերը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչի շուրջը պետք է միավորվեն բոլոր ազգային ուժերը, որպեսզի գործող վարչախումբը իր “գլուխը պատին տա”. ՉալաբյանԱռավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոց
Հասարակություն

Հարձակվել են լրագրողի տան վրա

Արցախից լրագրող Մարատ Եգանյանը հայտնում է, որ իր տան վրա հարձակում է տեղի ունեցել։ Հարձակումն, ըստ լրագրողի, տեղի է ունեցել ԱՀ ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանի եղբայր Տիգրան Հարությունյանի կողմից։ Մարատ Եգանյանը «Մեդիա պաշտպան» նախաձեռնության հետ զրույցում, անդրադառնալով թեմային, նշեց, որ դեպքը տեղի է ունեցել իր կողմից ղեկավարվող ֆեյսբուքյան խմբում տեղ գտած գրառման պատճառով։

Լրագրողը «Դեսերտիրներ» խմբի մոդերատորն է, որտեղ տարբեր քաղաքացիներ հայտնում են այն մարդկանց անունները, որոնք պատերազմի օրերին փախել են ծառայությունից։ Այդ խմբում գրառում է հայտնվել նաև պատգամավորի մասին։ Այդ գրառումից հետո, զանգել են լրագրողին: «Ես այդ պահին չգիտեի, որ այդպիսի գրառում է հայտնվել խմբում։ Տեղեկացա գրառման մասին, զանգահարողը պատգամավորի եղբայրն էր։ Նա ցանկանում էր, որպեսզի գրառումը հեռացվի»,-մեզ հետ զրույցում նշեց Մարատը։ Նրա խոսքով՝ հանդիպում է տեղի ունեցել իր և Տիգրան Հարությունյանի միջև, որի ժամանակ Տիգրան Հարությունյանը նշել է, որ ծառայել է հրետանիում, որից հետո տեղափոխվել է պահեստներ։

Մարատն այդ լուրը հայտնել է խմբում գրառում կատարողին, որն արդեն պատրաստվել է հեռացնել գրառումը:

«Ինձ հերթական զանգը եկավ, և միանգամից սպառնալիքներ, այդ զանգից հետո ես խնդրեցի հեղինակին, որպեսզի նա չհեռացնի գրառումը։ 10 րոպե հետո, իմ տան դռների մոտ հայտնվեց Տիգրանը, ես նրան դուրս հրավիրեցի, նա սկսեց հայհոյել, ես կրկին դուրս եկա տնից, նա փախավ»,- պատմում է Եգանյանը։

Լրագրողի խոսքով, նա կրկին վերադառնում է ու քարեր է նետում տան ուղղությամբ։

«Ընդհարումից հետո ոստիկանությունը եկավ, երկուսիս էլ տարան ոստիկանություն, այնտեղ բացատրույթուն տալուց հետո երկուսիս էլ բաց թողեցին»,- նշում է լրագրողը։

Միջադեպից հետո Մարատը գրառում է կատրում, այդ հոդվածի հետքերով սպառնալիքները շարունակվում են։

«Սպառնալիքներով այս ամենը չավարտվեց, նրանք շարունակեցին հարձակվել իմ տան վրա և հետո՝ նաև իմ։ Ես վնասվածքներ ստացա, հեռախոսս վնասվեց», - նշում է Մարատը։

Մարատը մեծ հույս չի կապում ոստիկանության հետ։ Ոստիկանները պարբերաբար նշել են, որ այդ ամենը այլևս չի կրկնվի։ Ըստ լրագրողի՝ ոստիկաններն ամեն կերպ փորձում են պատասխանատվությունից ազատել այդ մարդուն․ «Մինչև հիմա քրեական գործ հարուցված չէ»։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը դատապարտում է լրագողի նկատմամբ հարձակումը։ Նման դեպքերը պետք է բացառվեն։ Խոսքի ազատությունը չպետք է բռնության ենթարկվի։ ԱՀ ոստիկանությունից պահանջում ենք այս դեպքը չկոծկել, չսատարել լրագրողի տան վրա խուլիգանական հարձակում գործած անձին։

«Մեդիա պաշտպան» նախաձեռությունն իր աջակցությունն է հայտնում Մարատ Եգանյանին և պատրաստ է ներպետական և միջազգային օրենքներից բխող թույլատրելի միջոցներով սատարել լրագրողին։

«Մեդիա պաշտպան»

 

 

 

Ավելին՝ այստեղ