Ալիևը մեզ անվանել է հոգեկան խնդիրներ ունեցող հասարակություն. Ներկայացվում է նրա հայտարարությունների այն հատվածները, որոնք չեն թարգմանվել և ներկայացվել
Բաքվի բռնապետի այսօրվա ելույթը անհասկանալիորեն խեղաթյուրված, կամ կոնտեկստից կտրված թարգմանաբար ներկայացվել է մեր հանրությանը, դրա համար փորձեմ ներկայացնել այն հատվածները, որոնք չեն թարգմանել և ներկայացրել։
«․․․Բազմաթիվ ֆիգուրների, որոնց 20-րդ դարում համարել են հերոսներ, իրականում ադրբեջանցիների թշնամիներն են , դրանցից են օրինակ Ստեփան Շահումյանը, ով բազմաթիվ ադրբեջանցիների կոտորվելու պատճառ է հանդիսացել»։
« Երբ ես ասում եմ, որ Զանգեզուրը պատմական Ադրբեջանի մաս է, դա ճիշտ եմ ասում։ Զանգեզուրը 1920թ․-ին են տվել Հայաստանին, այն միշտ եղել է Ադրբեջանի կազմում։ Ես երբ ասում եմ , որ Գյոչան, կամ Սևանը , ինչպես նրանք են անվանել, ադրբեջանական է, կրկին ճշմարտություն է։ Բավական է նայեք 20-րդ դարասկզբի քարտեզներին և այնտեղ չեք գտնի Սևան անվանումը, կգտնեք Գյոչա։
Նույնը վերաբերվում է նաև Երևանին։ Նրանք վերացրել են Երևանի պատմական մասը։ Մեր նախնիներն ապրել են այնտեղ, դա փաստ է․․․ Այո, ես ասել եմ, որ մենք կվերադառնանք այնտեղ, բայց ես չեմ ասել, որ մենք տանկերով ենք վերադառնալու։ Եթե մենք վերադարձնեք Զանգեզուրի միջանցքը, եթե օգտագործենք այդ ճանապարհը, ապա մտածում եմ, որ կգա ժամանակ և մենք կվերադառնանք նաև Երևան»։ Ալիևը մեզ նաև անվանել է հոգեկան խնդիրներ ունեցող հասարակություն։
Ցավում եմ, որ հայկական մեդիադաշտի որոշ խաղացողներ որոշել են ընդամենը մի նախադասություն թարգմանաբար ներկայացնել, որ իբրև թե ՀՀ-ի նկատմամբ տարածքային պահանջներ չունի Բաքուն։ Սակայն այս նախադասությունը ևս շատ մտահոգիչ է, քանի որ ՀՀ ասելով Ալիևը հասկանում է անկլավները Ադրբեջանի կազմում․․․
Փորձագետ Կարեն Հովհաննիսյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...