Ողբերգական դեպք քաղաքապետարանում. քաղաքացու գլուխը մնացել է մամլիչի տակ. նա մահացել է
iPress.am-Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Նորիկ Ներսեսյանը աշխատել է Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում, որպես վարորդ եւ իրեն ամրակցված «ГАЗон NEXT» մակնիշի, 653 ԼՍ 01 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով 2020 թվականն մայիսի 21-ին
Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի տարբեր հատվածներում իրականացրել է հնձված և կուտակված խոտերի բեռնափոխադրում, որի ընթացքում հիշյալ կազմակերպության աշխատակիցներ Հովիկ Հախվերդյանը, Գարուն Պետրոսյանը և Խաչիկ Առաքելյանը իրականացրել են խոտը ավտոմեքենա բեռնելու աշխատանքներ:
Արդյունքում, ժամը 15:30-ի սահմաններում վերոհիշյալ անձինք հնձված և կուտակված խոտերը տեղափոխելու նպատակով գտնվել են՝ Երևան քաղաքի Միկոյան 1 հասցեի շենքի դիմացի հատվածում, որտեղ Հովիկ Հախվերդյանը, արդեն իսկ բեռնված խոտը հավասարաչափ տեղաբաշխելու նպատակով գտնվել է նշված ավտոմեքենայի բեռնախցիկում:
Նույն ժամանակ, Նորիկ Ներսեսյանը, ցանկացել է ավտոմեքենայում բեռնված խոտը խտացնել, ինչի մասին հայտնել է Հ. Հախվերդյանին և կարգադրել դուրս գալ բեռնախցիկից, սակայն առանց ստուգելու բեռնախցիկը և համոզված լինելու, որ Հ.Հախվերդյանը դուրս է եկել բեռնախցիկից, աշխատացրել է բեռը խտացնելու համար նախատեսված յուղաճնշիչ սարքի միջոցով աշխատող մամլիչ սարքը, որի ժամանակ Հ.Հախվերդյանի գլուխը մնացել նշված՝ բեռը խտացնելու համար նախատեսված մամլիչ սարքի և բեռնախցիկի կողային մետաղական պատի միջնամասի հատվածում, որի հետևանքով նա վերջինիս անփութորեն պատճառել է «Գլխի մասնակի տրավմատիկ անդամահատում» ձևով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք և Հ.Հախվերդյանը ստացած վնասվածքներից մահացել է:
Նորիկ Ներսեսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ մասին առաջին մասի հտկանիշներով . Անզգուշությամբ մահ պատճառելը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
Ավելին՝ այստեղ




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...