Թուրքիան մտնում է Ղրիմ
-Թուրքայի նախագահ Էրդողանը Ուկրաինայի նախագահ Զելենսկիի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Անկարան հանդես է գալիս Ուկրաինայի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության օգտին եւ չի ճանաչում Ղրիմի անեքսիան։ Էրդողանի խոսքով, Ղրիմի պլատֆորմը «կոչված է միավորել ուկրաինական հողերը»։
Ղրիմի պլատֆորմի վեհաժողովը ծրագրված է օգոստոսի 23-ին։ Կիեւը մտադիր է քննարկել Ղրիմը վերադարձնելու հարցը։ Ուկրաինան առաջարկել է միանալ պլատֆորմին, այդ թվում Թուրքիային, Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային, Գերմանիային, Կանադային ու ԱՄՆ-ին։ Թուրքիայի հետ համագործակցությունը Ուկրաինան դիտարկում է որպես «ՆԱՏՕ-ի դարպաս»։
Էրդողանի ու Զելենսկիի համատեղ հռչակագրում խոսվում է Սեւ ծովում անվտանգության ու կայունության ապահովմանը ՆԱՏՕ-ի ներգրավման մասին։ Ռուս-թուրքական արգասաբեր երկխոսությունը շարունակվելու է տարբեր ձեւաչափերում, հայտնել է Կրեմլի կայքը Պուտինի ու Էրդողանի հեռախոսազրույցի կապակցությամբ, Զելենսկիի Կոնտանդնուպոլիս այցի նախօրեին։
Ըստ Կրեմլի կայքի՝ Պուտինը Էրդողանին տեղեկացրել է «ներուկրաինական կոնֆլիկտի» եւ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հեռախոսազրույցների մասին, քննարկվել է իրավիճակը Սիրիայում ու Լիբիայում։ Ռուսաստանի՝ Թուրքիայի հետ «հակաարեւմտյան եւ հականատօ քաղաքականության» ու «հավասար կիսելու» հաջորդ ասպարեզը դառնում է Ուկրաինան։
Թե որքանով Թուրքիան ՆԱՏՕ չէ, թողնենք մի կողմ։ Երեւում է՝ Ակնայից հետո հաջորդ մոնիտորինգային կենտրոնները Բայրաքթարներով լինելու են Ղրիմում ու Դոնբասում։ Առաջին թռիչքն արդեն կայացել է։ Ռուս-թուրքական հավասար կիսելու քաղաքականությունն իրականում Թուրքիային զիջելու քաղաքականությունն է։
Միայն թե Ուկրաինան, Հայաստանը «բաժին չընկնեն» ԱՄՆ-ին ու Եվրամիությանը։ Թուրքիան չի թաքցնում շահագրգռվածությունը ռուս-ուկրաինական բախման մեջ, նախեւառաջ Հարավային Կովկասից հեռացող Ռուսաստանի տեղը զբաղեցնելու նկրտումներով։ Բացի այդ, Թուրքիան հնարավորություն է ստանում «մտնել» Ուկրաինա իր ռազմավարական ծրագրերի ծավալման համար: Հայաստանի դեմ Ռուսաստանի գործողությունները ստեղծել են բոլոր նախադրյալները եւ բացել դռները Թուրքիայի համար:
Ավելին՝ այստեղ




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...