«Զորահավաք»՝ Խաչիկ Ասրյանի դրոշի ներքո
Ռուս - ուկրաինական արշալույսները, կարծես թե, խաղաղ չեն. օդում պատերազմի վտանգ է թևածում: ԱՄՆ-ը իր քաղաքացիներին արդեն հորդորել է զերծ մնալ Ղրիմ, Դոնբաս և Լուգանսկ այցելություններ կատարել: Սովորաբար վերահաս պատերազմներից երկու - երեք օր առաջ ամերիկյան կառավարությունը նման հայտարարություններ է տարածում:
Սակայն, դեռևս նախքան այս հայտարարությունը, Հայաստանում հետաքրքիր հայտարարություններ հնչեցին, որոնք չափազանց բուռն արձագանք ստացան: Մասնավորապես. «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանը հայտարարեց, որ «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատը Ռուսաստանի դեմ պատերազմական գործողությունների դեպքում ՌԴ զինված ուժերի կազմում մասնակցելու է այդ պատերազմին՝ պաշտպանելով Արցախի և Հայաստանի արտաքին անվտանգության միակ երաշխավոր Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը:
Եվ ահա, մեր տեղեկություններով, այդ հայտարարությունը ոչ միայն տարաբնույթ կրքեր է բորբոքել՝ առաջացնելով բուռն քննարկումներ թե ռուսամետ, թե հակառուսական ճամբարներում, այլև կոնկրետ գործողությունների առիթ է հանդիսացել: Մասնավորապես, Orer.am-ի տեղեկություններով, բազմաթիվ քաղաքացիներ կապվել են «Հայոց Արծիվներ»-ի գրասենյակ և պատրաստակամություն հայտնել միանալու սպասվելիք զորախմբին:
Ինչ խոսք, հետաքրքիր զարգացումներ են` տարածաշրջանային դաժան պատերազմի սպառնալիքի ֆոնին:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան