Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»
Յունիբանկի վերանվանված «Թումանյան» մասնաճյուղը բացվել է նոր հասցեում Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Իշխանությունները փոքր քայլերով վերացնում են մեր երկրի էլիտան․ Ատոմ ՄխիթարյանՀանձնելով Տիգրանաշենը` Փաշինյանն Ադրբեջանի առջև բացում է Հայաստանի դարպասը․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գնալով ավելի են խզվելու․ Էդմոն ՄարուքյանՄենք պետք է չհանձնվենք և շարունակենք մեր արդար պահանջը Արցախի վերադարձի համար․ Ցոլակ ԱկոպյանՆիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան«Կարապետյան» Հիմնադրամի համար հոգևոր-մշակութային արժեքների պահպանումն ու զարգացումը առաջնահերթություն է. Գոհար ՂումաշյանԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան Տիգրանաշենում
Հասարակություն

Եվս 71 զոհ Արցախում. անուններ

Razm.info-ն շարունակում է հրապարակել սեպտեմբերի 27-ից Արցախյան պատերազմում նահատակվածների անունները, որոնց մասին պաշտոնական աղբյուրները դեռևս չեն հայտնել, թեպետ նրանց զգալի մասը ամիսներ առաջ է հուղարկավորվել։  Հրադադարի եռակողմ հայտարարությունից անցել է ավելի քան 5 ամիս, այնուամենայնիվ պաշտոնական աղբյուրները (օր.՝ ՀՀ ՊՆ-ն, կամ Միասնական տեղեկատվական հարթակը) այդպես էլ չեն հրապարակել պատերազմի ընթացքում զոհվածների միասնական անվանացանկ։

Պետական տարբեր կառույցներ՝ Արցախի ՊԲ-ն, ՀՀ ՊՆ լրատվամիջոցները, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը և այլն պարբերաբար հրապարակում են տարբեր ոչ ամբողջական ցուցակներ, որոնք մասամբ համընկնում են, մասամբ տարբերվում, կան նաև կրկնություններ, սխալներ (օր.՝ նույն մարդու ազգանվան կամ հայրանունի տարբեր գրելաձևերի պատճառով)։

Իրար հակասում են նաև պաշտոնյաների և պետական գերատեսչությունների հայտնած թվերը, հաճախ օգտագործվում են երկիմաստ կամ անորոշ ձևակերպումներ։ Օր.՝ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է անցկացված փորձաքննությունների թիվը, չպարզաբանելով, թե ի վերջո քանի մարմին է նույնականացվել այդ փորձաքննությունների արդյունքում։

Պարզ չէ նաև, թե արդյոք այդ վիճակագրության մեջ ընդգրկված են Արցախի զոհված բնակիչները, նամանավանդ պատերազմի առաջին կեսի ընթացքում զոհվածները։ Տրամաբանական է, որ այն զոհվածները, որոնց ճանաչելու խնդիր չի եղել, դատաբժշկական փորձաքննության համար ՀՀ բերելու իմաստ չկար և նրանք հուղարկավորվել են Արցախում, այդ թվում և այն տարածքներում, որոնք հետագայում գրավել է թշնամին։

Razm.info-ի թիմն արդեն 5 ամիս է, փորձում է հավաքել զոհվածների միասնական ցուցակ՝ օգտվելով բաց աղբյուրներից։ Մեզ նաև տեղեկություններ են փոխանցում զոհվածների բարեկամները, ծանոթները։

Այժմ մենք աշխատում ենք 44-օրյա պատերազմի մասին առանձին կայքի վրա, որտեղ նաև կընդգրկվի զոհվածների հնարավորինս լիարժեք անվանացանկը։

Մինչ նոր կայքի գործարկումը հրապարակում ենք պատերազմում զոհվածների ևս 71 անուն, որոնց մասին պաշտոնական աղբյուրներն առ այսօր լռել են։

ԿԱՐԵՎՈՐ. Թեպետ հնարավորինս մանրակրկիտ ստուգում ենք տեղեկությունները, սակայն հաշվի առնելով դրանց հսկայական ծավալը, տարբեր աղբյուրներից ստացված երբեմն իրար հակասող ինֆորմացիան, մեր տվյալներում հնարավոր է տեղ գտնեն վրիպակներ, սխալներ։ Այդպիսիք նկատելու դեպքում կխնդրենք տեղեկացնել Ռազմինֆոյի թիմին մեր ֆեյսբուքյան պաշտոնական էջի միջոցով։


Պետրոսյան Հարութ Օլեգի, 1993 թ․, ծնունդով՝ Ստեփանակերտից, վիրավորվել է Սղնախում, մահացել նոյեմբերի 11-ին։

Հարությունյան Մեխակ Ռուբենի, 1979թ․, Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղից։

Անդրեասյան Անդրեաս Տիգրանի, 2001թ․, Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից, ժամկետային զինծառայող, վիրավորվել է հոկտեմբերի 28-ին, մահացել՝ նոյեմբերի 6-ին։

Մակոյան Թեմուր, ծնունդով՝ Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղից, եզդիական հոգևորական «փիր» խմբից (կաստայից)։

Ավանեսյան Վահագն Արթուրի, 1995թ․, Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի բնակիչ, զոհվել է նոյեմբերին Մարտունիում։

Ավագյան Արտյոմ Արեգի, 1996թ․, Ստեփանակերտից, կամավորական, զոհվել է հոկտեմբերի 3-ին Ֆիզուլիում։

Ալավերդյան Կառլեն Նիկոլայի, 1972թ․, Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի բնակիչ, կամավորական, զոհվել է հոկտեմբերի 27-ին Թաղավարդում։

Ավանեսյան Գևորգ Արթուրի, 1994թ․, Արցախի Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող, զոհվել է Քաշաթաղում նոյեմբերի 4-ին։

Խաչատրյան Արթուր Վլադիմիրի, 1990թ․, ծնունդով՝ Երևանից, Արցախի Ասկերանի շրջանի բնակիչ։

Միրզոյան Նորայր Բորիսի, 1982թ․, Արցախի ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր, զոհվել է նոյեմբերի 5-ին։

Աղաբեկյան Մխիթար Ավետիքի, 2002թ․, ծնունդով՝ Արցախի Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղից, ժամկետային, զոհվել է Մարտունիում հոկտեմբերի 29-ին։

Բախշիյան Մուրադ Սերգեյի, ծնունդով՝ Մարտակերտից։

Մալինցյան Գագիկ Արամի, 2001թ․, ծնունդով՝ Գորիսից, զոհվել է նոյեմբերի 8-ին Արցախում։

Արզումանյան Արսեն Արամի, 1996թ․, ծնունդով՝ Ստեփանակերտից, Արցախի ԱԱԾ լեյտենանտ։

Դեմիրճյան Սերյոժա Սամսոնի, Արցախի Ասկերանի շրջանից։

Թորոյան Արտուշ Ավետիսի, Արցախի Ասկերանի շրջանից։

Թորոյան Սասուն Անդրանիկի, Արցախի Ասկերանի շրջանից։

Համբարձումյան Լեռնիկ Բորիսի, 1975թ․, Արցախի Ասկերանի շրջանից։

Ջպանյան Գևորգ Լյովայի, Արցախի Ասկերանի շրջանից։

Լալայան Էրիկ Սեյրանի, ծնունդով՝ Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից, ավագ ենթասպա, զոհվել է Մեծ Թաղեր գյուղի մատույցներում հոկտեմբերի 10-ին։

Աղաբեկյան Սերո Սենորիկի, 1998թ․, ծնունդով՝ Արցախի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքից:

Գալստյան Գարիկ Յուրիի, 1987թ․։

Բալաշյան Ալբերտ Յուրիի, 2000թ․, ծնունդով՝ Արցախից։

Մաթևոսյան Անդրանիկ է․, 2000թ․։

Ղահրամանյան Գրիգոր, 1963թ․։

Ստեփանյան Միխայիլ Կամոյի, 2002թ․։

Մայիլյան Մավրիկ Վասիլի, ծնունդով՝ Արցախի Ասկերանի շրջանից։

Սարգսյան Գոռ Հրայրի, 1999թ․, ծնված՝ Բերձորում, կամավորական, զոհվել է նոյեմբերի 7-ին Շուշիի համար մարտերում։

Բաբայան Վանիկ Վահանի, 1988թ․, Բերձորի բնակիչ, կամավորական, զոհվել է նոյեմբերի 9-ին Բերձորում։

Առաքելյան Սասուն Լավրենտի, 2001թ․, Արցախի Քաշաթաղ շրջանի Աղավնո գյուղի բնակիչ, ժամկետային։

Բաբայան Արամ Մելսիկի, 1989թ․, Արցախի Քաշաթաղի շրջանի Լեռնահովիտ գյուղի բնակիչ։

Աղաջանյան Սուրիկ Գագիկի, 1974թ․, Արցախի Քաշաթաղ շրջանի Միջնավան գյուղի բնակիչ։

Գասպարյան Գոռ Հակոբի, 1993թ․, Արցախի Քաշաթաղ շրջանի Մոշաթաղ գյուղի բնակիչ։

Քարամյան Մկրտիչ, կապիտան, զոհվել է հարավում։

Դոդորյան Մանվել Ռուբիկի, 1992թ․, Արցախի Քաշաթաղ շրջանի Քարեգահ գյուղի բնակիչ։

Յակուբով Վիտալիկ Իվանի, 1995թ․, Բերձորի բնակիչ, զոհվել է հոկտեմբերի 10-ին։

Վերանյան Հովիկ Վարուժանի, 2001թ․, ծնունդով՝ Գեղարքունիքի մարզի Գագարին գյուղից, ժամկետային, զոհվել է Զինավանում հոկտեմբերի 21-ին։

Մարտիրոսյան Արտակ Գագիկի, 1975թ․, խաղաղապահ, փոխգնդապետ, զոհվել է հոկտեմբերի 15-ին։

Մարտիրոսյան Հրաչյա Գալուստի, 1979թ․, Արցախի Քաշաթաղ շրջանի բնակիչ, զոհվել է Ջաբրայիլում։

Սահակյան Արշակ Մերուժանի, 2001թ․, ժամկետային, ծնունդով՝ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղից, ժամկետային։

Ավետյան Սեյրան Կարենի, 1998թ․, Վորոնեժի բնակիչ, ժամկետային, զոհվել է հոկտեմբերի 17-ին։

Ղուկասյան Ալեք Լիպարիտի, 1997թ․, ծնունդով՝ Շիրակի մարզի Թորոսգյուղից։

Գաբրիելյան Հունան Սուրենի, 2002թ․, ծնունդով՝ Շուշիից, «Ես եմ» ծրագրի մասնակից, ժամկետային, զոհվել է նոյեմբերի 2-ին։

Ագանյան Մկրտիչ, 1990թ․, Շիրակի մարզի Մեծ Սարիար գյուղ բնակիչ, ԱԱԾ սահմանապահ, զոհվել է նոյեմբերի 8-ին։

Աբրահամյան Տավրոս Մխիթարի, 1994թ․, ծնունդով՝ Արագածոտնի մարզի Ոսկեթաս գյուղից, կամավորական, Ֆիդայի Չոլոյի ծոռը, զոհվել է հոկտեմբերի 6-ին Վարանգաթաղի մարտերում։

Աղաջանյան Անդրանիկ Սուրենի, 1991թ․, ծնունդով՝ Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղից, կապիտան, զոհվել է հոկտեմբերի 5-ին։

Ջաբյան Արմեն Արտաշի, 1992թ․, կապիտան, Արցախի Մարտունու շրջանից, կապիտան, զոհվել է հոկտեմբերի 9-ին Ջաբրայիլում։

Միքայելյան Վրույր Վագիֆի, 1994թ․, ծնունդով՝ Արցախի Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղից, կապիտան։

Սարգսյան Յակով Էրիկի, 1996թ․, ծնունդով՝ Ստեփանակերտից, կամավորական, զոհվել է նոյեմբերի 5-ին Շուշիի համար մարտերում։

Խոսրովյան Դավիթ Հրանտի, 2001թ․, ծնունդով՝ Ստեփանակերտից, ժամկետային, զոհվել է հոկտեմբերի 19-ին Կարախանբեյլիում։

Վերմիշյան Վահրամ Արամի, 2001թ․, ծնունդով՝ Ագարակ գյուղից, ժամկետային, զոհվել է հոկտեմբերի 17-ին Մատաղիսում։

Վաղաշյան Արթուր Վիկտորի, 1997թ․, ծնունդով՝ Հրազդանից, ժամկետային։

Հարությունյան Մարտիրոս Ռոմանի, 1999թ․, ծնունդով՝ Ստեփանակերտից, Մոսկվայի բնակիչ, ժամկետային, զոհվել է Վարանդայում։

Լալայան Վահրամ Սալիմի, 1974թ․, պահեստազորային, Արցախից, զոհվել է հոկտեմբերին։

Բեգլարյան Հայկ Վահանի, 2001թ․, Արցախից, զոհվել է հոկտեմբերի 28-ին։

Վարդանյան Մարսել Կիմի, 2000թ․,Արցախից, զոհվել է հոկտեմբերի 8-ին։

Աբրահամյան Սուրեն Սամվելի, 1995թ․, Արցախից։

Ղուկասյան Արամ Կամոյի, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքից։

Ավանեսյան Էրիկ Գարիկի, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքից։

Ղազարյան Սուրեն Մովսեսի, 2001թ․, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքից, ժամկետային։

Ավանեսյան Էրիկ Գնելի, 2000թ․, ծնունդով՝ Արցախի Ասկերանի շրջանից։

Ստեփանյան Արթուր Սերժիկի, Արցախի Ասկերանի շրջանից։

Սարգսյան Վիտալի Արտյուշի, Արցախի Ասկերանի շրջանից։

Խաչատրյան Սլավիկ Վահանի, Արցախի Ասկերանի շրջանից։

Չոբանյան Աշոտ Ալիկի, 1978թ․, ծնունդով՝ Ջավախքից, Եղվարդ քաղաքի բնակիչ, փոխգնդապետ, զոհվել է հոկտեմբերի 15-ին։

Հովհանիսյան Սամվել Սուրենի, 1995թ․, ծնունդով՝ Ջավախքի Ագանա բնակավայրից, ավագ լեյտենանտ, զոհվել է նոյեմբերի 1-ին։

Հովհաննիսյան Հովհաննես Գևորգի, 1977թ․, Ջավախքի Փոկա բնակավայրից։

Հակոբյան Ռուսլան Նիկոլայի, 1985թ․, Ջավախքի Փոկա բնակավայրից)։

Աղջոյան Մխիթար Խաչիկի, 1964թ․, ծնունդով՝ Ջավախքի Մեծ Արագյալ բնակավայրից, ՀՀ բնակիչ, երկրապահ, զոհվել է հոկտեմբերի 18-ին Հադրութում։

Խաչատրյան Արտուշ Արարատի, 1998թ․, Գյումրիից, զոհվել է հոկտեմբերի 11-ին։

Հարությունյան Րաֆֆի Սամվելի, 1999թ․, Արցախի Քաշաթաղի շրջանի Շիրակ գյուղի բնակիչ։