Սարսափելի ողբերգություն Հայաստանում. կամազը անցել է կնոջ վրայով
Այսօր՝ ապրիլի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Վանաձորի բնակիչ՝ 36-ամյա Կարեն Կոծինյանը իր վարած КамАЗ 53212 մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Գործարանային փողոցի միջնամասում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Վանաձորի բնակիչ, 81-ամյա Ռիմա Ծատուրյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Վանաձոր» բժշկական կենտրոն,ապա ժամանած բժիշկներն արձանագրել են Ռ. Ծատուրյանի մահը։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։
Վրաերթի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Լ. Մոսինյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արսեն Աղումյանի գլխավորությամբ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Տարոնի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ավելին՝ այստեղ




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...