Ինչ է պահանջում Ալիևը գերիների դիմաց, որ սպանում է նրանց. Մանրամասներ
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով մամուլում այսօր տարածված տեղեկության մասին, ըստ որի Ադրբեջանում պահվող հայ գերիներից մեկին՝ Էրիկ Մխիթարյանին, սպանել են։ Նրա դին հայտնաբերվել է որոնողական աշխատանքների ընթացքում և հաստատվել ԴՆԹ փորձաքննությամբ։
Հրանտ Մելիք-Շահնազարյանի գրառումը ներկայացնում ենք ստորև․ Էրիկ Մխիթարյանի պատմությունն ահավոր է։ Բոլորս կարծում էինք, որ գերի է, կադրերը տեսել ենք, բայց այսօր պարզվեց, որ նրա աճյունը հայտնաբերվել է որոնողական աշխատանքների ժամանակ։ Ես լիահույս եմ, որ ոչ բոլոր գերիներն են նույն ճակատագրին արժանաց
Ավելին, վստահ եմ, որ իրենց կեղտոտ առևտրի համար ադրբեջանցիները շատերին ողջ են պահել։ Բայց Էրիկ Մխիթարյանի դեպքը ցույց է տալիս, որ Ալիևի վարչակազմը սկսել է շտապել։ Այսպիսի սպանությունով նրանք փորձում են ստիպել Հայաստանի իշխանություններին, ինչու՞ ոչ՝ նաև միջնորդներին, արագ գործել։
Ահաբեկիչներին հատուկ սովորական ձեռագիր, երբ իրենց պահանջները չկատարելու պատճառով որոշ ժամանակային ինտերվալում մեկ կամ մի քանի գերի են սպանում։
Այս իրավիճակում երկու կարևոր հարց կա օրակարգում. ա) ի՞նչ է պահանջում Ալիևը գերիների դիմաց և բ) ի՞նչ է անում Նիկոլը, որ մեր գերիներին չսպանեն։
Առաջին հարցի հետ կապված որոշ տեղեկություններ և ենթադրություններ արդեն իսկ կան։ Ես ինքս եմ բազմիցս խոսել այն մասին, որ, օրինակ, Արցախում ադրբեջանցիները փորձում են Կարմիր Շուկան վերցնել իրենց վերահսկողության տակ։ Այս երկու օրերին սբ. Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը շատ ավելի կարևոր տեղեկություն տվեց՝ Ադրբեջանը փորձում է մեզ խաղաղության պայմանագիր պարտադրել։ Այսինքն իրավական տեսք ու հիմքեր ստեղծի նոյեմբերի 10-ի խայտառակ կապիտուլացիոն ակտին։ Ադրբեջանի ԵԱՏՄ հնարավոր անդամակցության մասին էլ տեղեկություներ կան։ Մեկ խոսքով, թշնամու պահանջներն ու ձգտումներն ընդհանուր առմամբ հայտնի են։
Իսկ ի՞նչ է անում ՀՀ կառավարությունը և անձամբ Նիկոլ Փաշինյանը, որպեսզի փրկի մեր գերիներին։ Իհարկե, ոչ ի հաշիվ հայկական երկու պետությունների և ողջ ժողովրդի անվտանգության։ Ուրեմն ասեմ, իմացեք՝ ոչինչ։ Ոչինչ էլ չի անում։ Միայն խաբում է գերիների հարազատներին ու ողջ հայությանը։ Կարծում եմ՝ հիմա հասկացաք, թե ինչու մինչ օրս դավաճանների իշխանությունը չի հրապարակում զոհվածների, անհայտ կորածների ու գերիների թիվը։ Նրանք միանգամայն այլ հարցերով են զբաղված՝ իշխանակռիվ ու թուրքի շահի սպասարկում։ Ի վնաս Արցախի, ի վնաս Հայաստանի ու ի վնաս մեր դաշնակից երկրների՝ առաջին հերթին, իհարկե, Ռուսաստանի։
P.S. Ուսապարկերի ֆրակցիային խորհուրդ։ Մյուս անգամ էտ դավաճանը որ նորից գա խորհրդարան, կարող եք մի անգամ էլ Էրիկ Մխիթարյանի ու նրա ճակատագիրը կիսած տղերքի դեպքով ոտնկայս ծափահարեք դրան։ Իրար լավ սազում եք։ Տականքներ»։
Ավելին՝ այստեղ




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...