«Տելեկոմ Արմենիա» ընկերության համասեփականատեր Ալեքսանդր Եսայանը վերընտրվել է ԱՏՁՄ նախագահ
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) հոբելյանական 20-րդ համաժողովի արդյունքում «Տելեկոմ Արմենիա» (Beeline ապրանքանիշ) ընկերության համասեփականատեր Ալեքսանդր Եսայանը վերընտրվել է միության նախագահի պաշտոնում, իսկ «Տելեկոմ Արմենիա»-ի համասեփականատեր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը ստանձնել է միության վարչության անդամի պաշտոնը:
Համաժողովի ընթացքում ամփոփվել է միության 2019-2020 թթ․ աշխատանքը և ներկայացվել է 2021-2025 թթ․ ռազմավարությունը: Մասնավորապես նշվել է, որ ապագա տարիների հիմնական ուղղություններն են լինելու՝ կրթություն և աշխատուժ, ռազմարդյունաբերություն, դիրքավորում՝ որպես առաջատար տեխնոլոգիական երկիր, գիտահետազոտություն և էլեկտրոնային կառավարում:
«Ուզում եմ առիթից օգտվել և շնորհակալություն հայտնել այն բոլոր անձանց ու կազմակերպություններին, որոնք տարիներ շարունակ իրենց աջակցությունն են ցուցաբերում մեր ծրագրերի իրագործման հարցում, քանի որ հենց համախմբման շնորհիվ են ծրագրերը հաջողության հասնում։ Այնուամենայնիվ, ոլորտում անելիքներ շատ ունենք, ուստի անցած տարվա մարտահրավերներից հետո պետք է ոչ թե կրկնապատկենք ուժերը, այլ տասնապատիկ եռանդով նպաստենք ՏՀՏ համայնքի զարգացմանը», - ասել է Ալեքսանդր Եսայանը։
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը Հայաստանում գործող բիզնես միություն է, որն այս պահին միավորում է 100-ից ավելի ՏՏ և առաջատար տեխնոլոգիական ընկերություններ։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...