Հայտնի է, թե ով կլինի Հայաստանի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ Հայաստանի Հանրապետության դաշնակից Ռուսաստանը դեմ է քվեարկել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայ ռազմագերիների հարցը օրակարգ ընդգրկելուն, ասաց. «Ես որևէ պաշտոնական մեկնաբանություն այդ առումով չեմ տեսել դեռ, և քվեարկության տեխնիկական մանրամասների հետ կապված հարցերը պետք է ուղղել մեր պատվիրակության անդամներին, երբ նրանք կվերադառնան Երևան:
Կարևորն այն է, որ հարցն ընդգրկվել է օրակարգ, որ հարցը քննարկվելու է»,-ասաց պատգամավորը: Նրա խոսքով՝ հայ ռազմագերիներին Հայաստան վերադարձնելու հարցով Ռուսաստանը միջազգային հարթակներում ներգրավված է այնքանով, որ եռակողմ համաձայնագրի կողմերից մեկն է, իսկ ԵԽԽՎ-ն այս հարցում ներգրավված է այնքանով, որ գերիների վերադարձի հարցը միջազգային մարդասիրական իրավունքի իմպերատիվ նորմ է:
«Գերիների հարցը մենք փորձում ենք չքաղաքականացնել, միշտ ասել ենք, որ այդ հարցը պետք է լուծվի միջազգային մարդասիրական նորմերով, բայց քանի որ մենք տեսնում ենք այդ հարցի քաղաքականացման փորձեր Ադրբեջանի կողմից, հետևաբար նրանց վրա քաղաքական ճնշում պետք է բանեցվի, ինչը և արդեն արվում է, որպեսզի հարցը լուծվի քաղաքական ճնշման հետևանքով»,-ասաց Արման Եղոյանը: Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ պատգամավորն ասաց, որ դեռ պարզ չէ, թե ո՞ր օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա:
«Դաշինք, թե կուսակցություն, այդ հարցն այս պահին կրկին քննարկվում է, դեռ վերջնական եզրակացություն չկա, հրաժարականից հետո վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը լինելու է Նիկոլ Փաշինյանը»,-ասաց պատգամավորը:
Ավելին՝ այստեղ




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»