Դատարկ ինքնաթիռն ու կասկածելի անձինք․ ինչ է կատարվում
iPress.am-Հայաստանի խորհրդարանում տեղի են ունեցել ռազմագերիների վերաբերյալ քննարկումներ, որը նախաձեռնել էր վերջերս ստեղծված անկախ պատգամավորների խումբը։ Հիմնական զեկուցողն Արթիկի նախկին քաղաքապետ Բորիս Ավագյանն էր, ում անունը վերջերս շատ է շոշափվում։ Նա հայտնի դարձավ, երբ հայտարարեց, թե բրիտանական Thе Halo trust-ը, որն Արցախում գործում է 1995 թվականից, ականապատ դաշտերի քարտեզներ է փոխանցել Ադրբեջանին: Այդ ժամանակ հայտնի դարձավ, որ Ավագյանը, պարզվում է,
Արցախի նախագահի ներկայացուցիչն է գերիների հարցով և Արցախի ԱԻ նախարարի տեղակալը ռուս խաղաղապահների հետ համագործակցության գծով։ Այնուհետև ռուսական ԶԼՄ-ներում ի հայտ եկան տեղեկություններ, որ Ավագյանը, ով ձերբակալվել էր Սանկտ-Պետերբուրգում ինչ-որ հանցագործության համար, հավաքագրվել է ռուսական հատուկ ծառայությունների կողմից և ուղարկվել Հայաստան։
Քննարկումների ժամանակ Ավագյանը մեղադրել է հայ պատգամավորներին այն բանի համար, որ նրանք ռազմագերիների հարազատներին ուղարկել են Ռուսաստանի դեսպանատուն: Միևնույն ժամանակ, Ավագյանը հայտարարել է, որ եթե գերիներին չվերադարձնեն, ապա հարազատները կկատարեն քայլեր, որոնք կարող են սարսափեցնել Ադրբեջանի բնակչությանը: Միայն քննարկումների ժամանակ հայտնի դարձավ, որ Ավագյանն ազատվել է ինչպես Արթիկի փոխքաղաքապետի, այնպես էլ Արցախի նախագահի հատուկ ներկայացուցչի և ԱԻ փոխնախարարի պաշտոններից։ Թե ինչպես է նա հայտնվել խորհրդարանում և ով է նրան լիազորել զբաղվել ռազմագերիների հարցով, պարզ չէ։
Խորհրդարանում ասում են, որ քննարկմանը ելույթ ունենալու նախաձեռնությունը հենց Ավագյանինն է: Այս պատմությունը ցուցադրում է Հայաստանում տոտալ քաոսը, որը ստեղծվել է Հայաստանում ապաշնորհ կառավարման և պատերազմից հետո ռուսական ուղիղ կառավարման հաստատման արդյունքում։ Ո՞վ է Հայաստանում որոշում կայացնում այնպիսի հարցի շուրջ, ինչպիսին է ռազմագերիների խնդիրը: Կան արդյոք Հայաստանում մարմիններ և անձինք, ովքեր պատասխանատու են այս հարցի համար։ Եվ ինչու են խորհրդարանական քննարկումներին կանչել մի մարդու, ով մեղադրվում է օտար հետախուզական ծառայությունների համար աշխատելու մեջ։
Ռազմագերիների հարցը կարող է խթան դառնալ տարածաշրջանում շատ հարցերի լուծման համար։ Ադրբեջանցի փորձագետներն ասում են, որ ռազմագերիներին մաս-մաս վերադարձնելով, Ալիևն իր համար ճանապարհ է բացում դեպի Շուշի։ Ռուս փորձագետները պնդում են, որ գերիների հարցը լուծելուց հետո Հայաստանը կարող է համաձայնվել Ադրբեջանի ԵՏՄ և ՀԱՊԿ անդամակցությանը։ Կան նաև տեղեկություններ, որ գերիների դիմաց Ադրբեջանը պահանջում է ականապատված տարածքների քարտեզները։ Բացի դրանից, դատարկ ինքնաթիռի պատմությունը քիչ էր մնում հանգեցներ բունտերի․ գերիների հարազատները պաշարել էին Պաշտպանության նախարարությունը, իսկ աշխատակիցները ստիպված էին ուղղաթիռով տարհանվել:
Պարզվում է, խորհրդարանը չի կարողանում հրավիրել մեկին, ով կարող է տեղեկություններ հայտնել ռազմագերիների մասին, և ստիպված է լինում բավարարվել կասկածելի անձնավորություններով։ Ո՞վ է զբաղվում այդ հարցով, գեներալ Մուրադո՞վը։ Ընդհանրապես, կապ ունի՞ Հայաստանը գերիների հարցի հետ։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...