Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներինՄեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմինՄարդը ղեկավար է դառնում ոչ այն պահին, երբ իրեն այդպես է կոչում, այլ երբ իր շուրջը ստեղծում է կարգ, վստահություն և պատասխանատվություն․ Մհեր Ավետիսյան
Քաղաքականություն

«Մեկը մի՛ տուր, որ երկուսը չուզի». քաղաքացիական նախաձեռնության անդամ

Մեծ աղմուկ հանած,  վարչապետ Փաշինյանի այցը Սյունիք կրկնվեց նույն կերպ ինչպես վերջերս Եռաբլուր այցելության ժամանակ ժողովրդի պահվածքը. երկու վայրում էլ նույն էր՝ թույլ չտալ մուտք գործել տարածք, սակայն առաջին դեպքում զինվորների հարազատներն էին մերժում վարչապետի մուտքը անմահ Եռաբլուր, իսկ Սյունիքում՝ ողջ ժողովուրդը, ովքեր կենդանի վահան են դարձել ադրբեջանցիների տարածքային նկրտումների ու մեր կառավարության  միջև: Ստեղծված իրավիճակում վարչապետը և իշխանական պատգամավորներից ոմանք հանդես եկան հայտարարություններով, ընդ որում մեղադրում են կազմակերպիչներին և շեշտադրված է պատժել նրանց, մասնավորապես համայնքապետերի և Սյունիքի նախկին մարզպետ՝ Վահե Հակոբյանին, ով ասել է, որ վարչապետը չի այցելել Սյունիք, այլ գաղտագողի է ներխուժել: Հիշեցնենք, որ ապրիլի 22-ի դեպքերին՝ նախորդող ժամերին, արդեն ոստիկանության ուժերի կողմից կան բերման ենթարկվածներ այդ թվում՝ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը: Ստեղծված իրավիճակի մասին իր կարծիքն արտահայտեց «Առաջընթաց Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Խաչիկ Մնացականյանը:

Պարոն Մնացականյան, վարչապետի Սյունիք այցի և դրան հաջորդող իրադարձություններից ի՞նչ տպավորություն ունեցաք:

- Գիտեք երկու օր առաջ Ադրբեջանի նախագահ՝ Ալիևի արած հայտարարությունը, կապված Զանգեզուրի պատմական Ադրբեջանի հողերի ու նրանց բռնի ուժով հետ վերադարձնելու մասին հոխորտանքն, առաջին հերթին ուղղված էր սյունեցիների տրամադրության ու վախի մթնոլորտ տարածելուն: Դրան հաջորդած ՀՀ վարչապետի այցը Սյունիք՝ ստեղծեց այս լարվածությունը, քանի որ սյունեցիների անվտանգությունը այլևս երաշխավորված չէ, և ուրեմն ստեղծված իրավիճակում պետք չէ որևէ մեկին մեղադրել: Այսօր ոչ միայն սյունեցին այլև ամբողջ հանրապետությունն է մտահոգված մեր երկրի տարածքային ամբողջականության անվտանգության խնդիրներով: Սյունեցիները իրենց մտահոգությունն են արտահայտել այդ եղանակով:

 - Ի՞նչ եք կարծում այս խնդիրը էլ ավելի չի խորացնի վախի ու տագնապի մթնոլորտը Սյունիքի մարզում:

- Սյունիքի ժողովրդի ըմբոստությունը վարչապետի նկատմամբ սպասված էր: Ադրբեջանի կողմը իր պահանջներն է ներկայացնում Հայաստանին, իսկ ՀՀ վարչապետի կողմից դեռ հավասարաչափ հակադարձում  չենք լսել: Բնականբար ոչ ադեկվատ վիճակն ավելի է խորացնում լարվածությունը: Գիտեք բոլոր պատերազմներն ավարտվում են հաղթող և պարտվող կողմերով, բայց այս պահին խոսքը գնում է մեր պետական սահմանների ճշգրտման ու պահպանման մասին: 1994 թվականին էլ Ադրբեջանը պարտվեց, դրանից հետևություններ և վերլուծություններ պետք է արվի, բայց չպետք է ընկճվենք, այլ բոլորը միասին ավելի կառուցողական ծրագրեր պետք է իրականացնենք, խթանենք մեր տնտեսության զարգացմանը՝ ամուր պահելով մեր սահմանները: Սակայն ժողովուդը դեռ չի տեսնում մեր թվարկած բարեփոխումների սկիզբը ՝  հակառակը դեռ զիջումների փուլում ենք: Հայտնի ժողովրդական խոսք կա՝ ասում է «մեկը մի տուր, որ երկուսը չուզի»:

Այս ֆոնին և ուրեմն պատահական չէ մեր հասարակության անվստահությունը վարչապետի նկատմամբ, մեր սյունեցիներն էլ ոչ մի երաշխիք չունենալով, պետության կողմից օժանդակություն, այս կերպ են դրսևորել իրենց: Պետք չէ մոռանանք, որ Ալիևի  հոխորտանքներին վարչապետը որևէ կերպ հակադարձում չտվեց:

- Պարոն Մնացականյան, ի՞նչ եք կարծում, ո՞րն է ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը:

- Պետք է կատարվի վերլուծություն և հետևություններ, որոնք կօգնեն ճիշտ հանգուցալուծման եզրեր գտնելուն , սական  վարչապետը  ցանկացած  հանդիպումների ժամանակ ժողովրդին ասում է իր մեղավորության ու ձախողումների մասին, սակայն ո՞վ պետք է պատասխան տա կորցրած տարածքների, զոհերի, անհետ կորածների ու գերիների համար, քանզի, մեղավորությունն ընդունելով ու շարունակելով նույն գործելավոճը, ժողովրդի մոտ ավելի է առաջացնում անվստահությունը:

- Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինչո՞ւ պետք է վստահի իր երկրի ապագային:

- Գիտեք մինչև 2020 թվականը վարչապետն ասում էր՝ Արցախը չենք հանձնելու, հողերը չենք տալու, կամ լինելու է ժողովրդական հրապարակային հանրաքվե ու բաց քննարկումներ: Սակայն Արցախի 75 %-ը  հանձնվեց առանց ժողովրդական քննարկումների, այս ամենից հետո ի՞նչ երաշխիք կա հետագայում անվտանգության ապահովման համար, որ այլևս նոր տարածքներ չի հանձնելու, և ուրեմն սյունեցիների մտահոգությունը և արձագանքը պետք է ըմբռնել այս ֆոնին:

Հ.ԳՄի բան դեռ պարզ չէՍյունիքում հայհոյանքների տարափը վարչապետին հավասարակշռությունից չհանեց, երբ դրանք ուղղված էին իր ընտանիքին և իրենսակայն երբ նրան անվանեցին դավաճանհողատու վերջինս արձագանքեցԱյստեղից հարց է առաջանում թե նա իրականումո՞ր մեկին էր կողմնակից :

Հարցազրույցը՝ Կարինե Սարգսյանի