Ուղղակի հերյուրանք է կոնկրետ քաղաքական շրջանակների կողմից շրջանառվող. Իվետա Տոնոյան
Հրապարակված նյութն ուղղակի հերյուրանք է, լրատվամիջոցի երևակայության արդյունք: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, "Բարգավաճ Հայաստան" կուսակցության նախագահի խոսնակ Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակմանը:
"Սա երևակայության արդյունք է, որը կոնկրետ քաղաքական շրջանակների կողմից է շրջանառության մեջ դրվում մեկ նպատակով՝ "Բարգավաճ Հայաստան" կուսակցության անունն ավելորդ անգամ շահարկելն ու շահարկման առարկա դարձնելը: Եվս մեկ անգամ վերահաստատում եմ, որ այդ հրապարակումը հերյուրանք է, իրականությանը չի համապատասխանում",- ասաց նա:
Իվետա Տոնոյանն ավելացրեց, որ շատ լավ հասկանում է կոնկրետ քաղաքական շրջանակների անհանգստությունը ԲՀԿ-ի աճող վարկանիշի, վերջերս Գագիկ Ծառուկյանի կողմից ներկայացրած կենսունակ և իրատեսական ծրագրային դրույթների կյանքի կոչման հետ կապված մտավածխությունները, բայց կարող է միայն բարեկամաբար խորհուրդ տալ նման էժանագին մեթոդներով չփորձել համեմել քաղաքական պայքարը.
"Եկեք հավատարիմ մնանք քաղաքական պայքարի սկզբունքներին և առաջնորդվենք բովանդակային դիսկուրսով, ոչ թե նման շրիշակից ցածր լրատվական մանիպուլյացիաներով",- հավելեց մեր զրուցակիցը:
VERELQ-ը հիշեցնում է, որ ըստ մամուլի՝ "Սյունիքից վերադառնալուց հետո Փաշինյանը մտքափոխ է եղել և բանակցում է ԲՀԿ-ի հետ, ամեն գնով ուզում է հասնել նրան, որ Գագիկ Ծառուկյանի հետ կոալիցիա կազմի եւ չեղարկի ընտրությունները։ Ավելի ու ավելի ակնառու է դառնում այն փաստը, որ ո՛չ քարոզարշավն է կարողանալու լիարժեք անցկացնել, ո՛չ էլ այնքան ձայն ունի, որքան փորձում են ներշնչել հանրությանը։ Իսկ Սյունիքի դեպքերից հետո հատկապես՝ ունեցած հեղինակությունը կորցնելու շեմին է", գրել էր մամուլը:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...