Ավիավթար. ուղղաթիռ է կործանվել. օդաչուն զոհվել է
Մեքսիկայի Ապոդակա քաղաքի մայրուղու վրա Augusta 109 թեթևշարժիչային ուղղաթիռ է ընկել և հրդեհվել։ Վթարի վայրում հայտնաբերվել է օդաչուի մարմինը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով քաղաքացիական պաշտպանության պետական ծառայությանը։
«Ապոդակա քաղաքի Լարեդո մայրուղու 19-րդ կիլոմետրի վրա գտնվող ռազմաբազայի հետևում ուղղաթիռ է ընկել և հրդեհվել․ հայտնաբերվել է մարմին», - գրված է ծառայության թվիթերյան հաշվում հրապարակված հաղորդագրության մեջ։
Քաղաքացիական պաշտպանության տնօրեն Միգել Անխել Պերալեսը հայտնել է, որ մահացածը «Հյուսիսային» օդանավակայանից Մոնտերեյ ուղևորվող Augusta 109 ուղղաթիռի օդաչուն է:
Վթարի վայրը շրջափակված է, մայրուղու երթևեկությունը՝ արգելափակված․ տեղում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...