Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ակբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը Ծառուկյանը փաստաբանների միջոցով բոլորիդ շնորհակալություն ա հայտնում իրեն աջակցելու համար Պարո’ն Ծառուկյան, գիտենք՝ դուք չեք կոտրվի, մենք էլ չենք կոտրվի, հայ մարդը վիզը ծռած չի կարող լինել Դավիթ Ղազինյանի գործը ռեկորդային արագությամբ ուղարկել են դատարան, գիտեին՝ մանդատ վերցնելու օրն է Բանակի կրճատումը փաստում է, որ մեր երկրում կապիտուլյացիոն ռեժիմ է տիրում. Արեգ Սավգուլյան Իշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա Սողոմոնյան #ՀԻՄԱ. «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ԿԸՀ մուտքի մոտ. #ՈՒՂԻՂ Մյանմայում գործարկում են ամենամեծ արևային էլեկտրակայանը Իշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա Սողոմոնյան Փաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք Չալաբյան SOLARON-ի իրական պատմությունը․ Վահե Շարաֆյան Ավետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծողների դեմ. Աննա Կոստանյան
Գերմանիան և Ադրբեջանը ռազմավարական համաձայնագիր են ստորագրելԱվետիք Չալաբյանի 9 տարեկան երեխային հոր հետ շփման իրավունքից զրկել են․ Ցոլակ Ակոպյան«Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմի ոսկեծիրանյան ցուցադրությունը Հովհաննես Իշխանյանը նվիրեց ապօրինի կալանավորված Ավետիք Չալաբյանին և Կարապետ ՊողոսյանինԻշխանության վրեժխնդրության գինը վճարում է հասարակ ժողովուրդը՝ հարկերի միջոցով. Հրայր ԿամենդատյանՓրկարարները հայտնաբերել են զբոսաշրջիկին և համապատասխան օգնություն ցույց տվելՆոր գյուղտեխնիկա Ստեփանավանի և հարակից բնակավայրերի համար. բերքահավաքն այլևս կորուստներ չի ունենա, իսկ գյուղմթերքի ինքնարժեքը կնվազի․ Նարեկ ԿարապետյանՄոսկվա-Կրասնոդար չվերթի օդաչուն հարբած վիճակում է եկել աշխատանքի և ազատվելԽնդիրը լուծվեց․ ինչպես խոստացել էինք Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի մեր աշխատասեր գյուղացիներին․ Նարեկ ԿարապետյանԱկբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը Չկա այնպիսի ոլորտ, որտեղ Ծառուկյանի ընտանիքը ներդրում չունենա, նրա կողքին ենք. Իվետա Տոնոյան Ծառուկյանը փաստաբանների միջոցով բոլորիդ շնորհակալություն ա հայտնում իրեն աջակցելու համար Նարեկ Կարապետյանի հետ կապված միայն կարող է լինել քաղաքական հետապնդում, պատվեր ու վրեժխնդրություն Մեր թիմում երբեք տարաձայնություն չի եղել, կուռ ենք, կտեսնեք՝ ԱԺ-ում նոր որակ է լինելու. Վարդևանյան Պարո’ն Ծառուկյան, գիտենք՝ դուք չեք կոտրվի, մենք էլ չենք կոտրվի, հայ մարդը վիզը ծռած չի կարող լինել Դավիթ Ղազինյանն այսօր 15:00-ից հետո, պետք է լինի ազատ, բայց հատուկ մշակված ծրագիր է գործում Դավիթ Ղազինյանի գործը ռեկորդային արագությամբ ուղարկել են դատարան, գիտեին՝ մանդատ վերցնելու օրն է Նարեկ Կարապետյանը պատգամավոր է լինելու, բայց ԿԸՀ-ն իր մասով միջնորդություն պիտի այսօր քննի Սյունիքը՝ լուսանկարչի աչքերով․ Քաջարանում բացվել է Նվեր Զելյայի անհատական ցուցահանդեսըԲանակի կրճատումը փաստում է, որ մեր երկրում կապիտուլյացիոն ռեժիմ է տիրում. Արեգ ՍավգուլյանԻշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա Սողոմոնյան
Հասարակություն

Բայդենի ճանաչումը․ ի՞նչ կստանա դրանից հայ ժողովուրդը

Ամենամյա ապրիլ 24-յան ուղերձում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկու անգամ արտասանել է Ցեղասպանություն՝ genocide բառը, որը անշուշտ, կարևոր և նշանակալի առաջընթաց է։ Այստեղ անշուշտ, մեծ է ամերիկահայ համայնքի աշխատանքը և Հայ դատի գրասենյակի բազմավաստակ երախտավորների տարիների աշխատանքը։ Hayeli.am

Ամեն դեպքում, ԱՄՆ նախագահի կողմից ցեղասպանության փաստի ընդունումը դեռևս չի նշանակում, թե ԱՄՆ-ն՝ որպես պետություն, ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։ Ճանաչման գործընթացը ենթադրում է, որ հաջորդաբար ԱՄՆ սենատը պետք է Ցեղասպանության փաստն ընդունող և դատապարտող բանաձև ընդունի։

<<Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք բոլոր նրանց կյանքը, ովքեր զոհվել են Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության ժամանակ, և կրկին խոստանում ենք կանխել նման ոճրագործությունների կրկնությունը: Օսմանյան իշխանությունների կողմից Կոստանդնուպոլսում հայ մտավորականության և համայնքի ղեկավարների ձերբակալությունից հետո 1915 թվականի ապրիլի 24-ից մեկուկես միլիոն հայեր տեղահանվեցին, սպանվեցին կամ ուղարկվեցին մահվան ոչնչացման արշավով: Մենք հարգում ենք Մեծ Եղեռնի զոհերին, որպեսզի տեղի ունեցածի սարսափները երբեք չկրնկնվեն: Եվ մենք հիշում ենք, որ պետք է զգոն լինենք ատելության քայքայիչ ազդեցության դեմ ՝ իր բոլոր ձևերով:

Փրկվածներից շատերը ստիպված էին նոր տներ ու նոր կյանք փնտրել ամբողջ աշխարհում, այդ թվում ՝ ԱՄՆ-ում։ Տասնամյակների ընթացքում հայ ներգաղթյալները անթիվ եղանակներով հարստացրել են Միացյալ Նահանգները, բայց նրանք երբեք չեն մոռացել այն ողբերգական պատմությունը, որով իրենց նախնիներից շատերին բերեցին մեր ափերը: Մենք հարգում ենք նրանց պատմությունը: Մենք տեսնում ենք այս ցավը:

Այսօր, երբ սգում ենք կորցրածի համար, եկեք մեր հայացքը ուղղենք դեպի ապագա՝ դեպի այն աշխարհը, որը ցանկանում ենք կառուցել մեր երեխաների համար: Եկեք վերահաստատենք ապագա ոճրագործությունները կանխելու մեր ընդհանուր վճռականությունը` աշխարհի ցանկացած կետում: Եվ եկեք փնտրենք ապաքինում և հաշտեցում աշխարհի բոլոր մարդկանց համար: Ամերիկացի ժողովուրդը պատվում է 106 տարի առաջ սկսված ցեղասպանության զոհ դարձած բոլոր հայերին>>, - իր ուղերձում մասնավորապես ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Արդյոք Բայդենի այս հայտարարությանը կհոջորդի Սենատի կողմից բանաձևի Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունումը։ Անկեղծորեն պետք է նկատել, որ Սենատի ճանաչման գործընթացը շատ բարդ է, և այս առումով հույսեր փայփայելը իրատեսական չէ գոնե այս պահին։ Թուրքիան, ի դեպ, արդեն արձագանքել է Բայդենի հայտարարությանը։ Անկարան լիովին մերժում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը, որում նա ճանաչել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը։ «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: «Բառերը չեն կարող փոխել կամ վերաշարադրել պատմությունը։ Մենք ոչինչ չունենք սովորելու որևէ մեկից մեր անցյալի մասին։ Քաղաքական օպորտունիզմը խաղաղության և արդարության մեծագույն դավաճանություն է։ Մենք լիովին մերժում ենք այդ հայտարարությունը, որը հիմնված է բացառապես պոպուլիզմի վրա»,- Twitter-ի իր էջում գրել է նա։

Ավելի ուշ հայտարարություն է տարածել նաև Թուրքիայի ԱԳՆ-ն, որտեղ նշվում է, թե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը խարխլում Է Թուրքիայի հետ ունեցած վստահությունն ու բարեկամությունը։ «Անցյալի վերքերն ամբողջությամբ բուժելու և տարածաշրջանում ապագա կառուցելու համար անկեղծ ջանքեր գործադրելու փոխարեն՝ ԱՄՆ նախագահի հայտարարությունը կհանգեցնի ազգերի բևեռացման և կխանգարի խաղաղությանն ու կայունությանը։ Թուրք ժողովուրդը երբեք չի ընդունի պատմական փաստերը խեղաթյուրող հայտարարությունը», - նշվում է Թուրքիայի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

Ըստ Թուրքիայի՝ ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ նախագահին շտկել այդ լուրջ սխալը, որը, Անկարայի վարկածով, մեկ նպատակ ունի` բավարարել որոշակի քաղաքական շրջանակների շահերը։ Չավուշօղլուի նյարդային պոռթկումը հասկանալի է, քանի որ ԱՄՆ նախագահի՝ Ցեղասպանության փաստի ընդունումը Թուրքիայի օրեցօր աճող ծավալապաշտական նկրտումների համար զսպող նշանակություն է ունենալու։ Թուրքիան ակնհայտորեն սկսել է դրսևորել գերտերության վարքագիծ՝ իրեն թույլ տալով ինքնուրույն և չհամաձայնեցված քայլեր, որոնք, եթե շարունակություն ունենան, կարող են փոխել ուժերի հարաբերակցությունը համաշխարհային մասշատաբով։ Գերտերություններից որևէ մեկը, ԱՄՆ-ն այդ թվում, պատրաստ չէ ընդունել նոր խաղացողի։ Թուրքիային տրված ապտակն այս պահին զսպողական նախազգուշացում է։

ավելին