Կորոնավիրուսով վարակման հակառեկորդ է գրանցվում. Վիճակը ծանրանում է
Հնդկաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման դեպքերի հերթական հակառեկորդային ցուցանիշն է գրանցվել: Ինչպես հաղորդում է РБК-ն՝ ներկաացնելով ասիական երկրի առողջապահության նախարարության տվյալները, չորրորդ օրն անընդմեջ արձանագրվում է վարակման դեպքերի ամենամեծ մեկօրյա ցուցանիշը:
Վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է վարակման 349 600 դեպք, որը մեկ օրում որևէ երկրում գրանցված առավելագույն ցուցանիշն է համավարակի ողջ ընթացքում:
Երկրի վարչապետ Նարդենրա Մոդին հայտարարել է, որ «կորոնավիրուսային փոթորիկը» ցնցել է Հնդկաստանը: Հիվանդացության մակարդակի կտրուկ աճով պայամանվորված՝ վերջինս կոչ է արել քաղաքացիներին զգույշ լինել և պատվաստվել:
Ընդհանուր առմամբ, երկրում ամեն օր մոտ 2000 մահվան դեպք է գրանցվում, սակայն նշվում է, որ ոչ պաշտոնական վիճակագրականտվյալը կարող է 5-10 անգամ ավելի մեծ լինել:
Մասնագետների կարծիքով՝ հիվանդության տարածման ալիքը կարող է պայամանվորված լինել կորոնավիրուսի հնդկական շտամի ի հայտ գալով: Այդ շտամը հայտնաբերվել է նաև Շվեյցարիայումև Չեխիայում:
Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ համավարակի սկզբից ի վեր Հնդկաստանում վարակվել է ավելի քան 16,9 մլն մարդ: Այս ցուցանիշով երկիրը երկրորդն է և զիջում է միայն ԱՄՆ-ին: Մահացածների թիվը գերազանցում է 192 հազարը: Այս ցուցանիշով Հնդկաստանը 4-րն է աշխարհում՝ ԱՄՆ-ից, Բրազիլիայից և Մեքսիկայից հետո:
Ավելին՝ այստեղ




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...