Անհրաժեշտ է, որ Խաչիկ Ասրյանը ազգային ուժերի դաշինք ձևավորի
Հայաստանում նախորդ բոլոր խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր ուժերի պարտության հիմնական պատճառներից մեկն էլ այն է եղել, որ նրանք չեն կարողացել միավորվել, ձևավորել միասնական օրակարգ և վերջնահաշվարկում չփոշիացնել ընդդիմադիր ձայները։ Խնդիրը բոլորովին էլ ոչ գաղափարական, այսինք արհեստական միավորումների մասին չէ։ Այդպիսի միավորումները կամ մինչ ընտրություններն են փլուզվում, կամ անմիջապես ընտրություններից հետո։ Խոսքը նույնանման գաղափարներ կրող քաղաքական ուժերի միավորման մասին է, ինչը հնարավորություն է տալիս ոչ միայն կոնսոլիդացնել առկա ռեսուրսները, մեկտեղել ջանքերը, այլև սոլիդ քվեներ ստանալ ընտրություններում։
Ինչևէ, մեր երկրում դեռևս քաղաքական այդպիսի մշակույթ ձևավորված չէ, բայց ուշ չէ, առաջիկա ընտրություններում կարող է կիրառվել։ Փաստ է, որ գործող իշխանությունների գործունեության հիմքում որևէ աղերս չկա ազգային արժեքների հետ՝ Բանակ, Եկեղեցի, ընտանիք, մշակույթ և այլն։ Եվ, իսկապես, ազգային-քրիստոնեական գաղափարախոսությունը, որը մեր երկրի գոյության հիմնական կռվանն է, դուրս է մղվել պետական և հանրային կառավարման ոլորտներից։ Հետևաբար առաջիկա ընտրություններում ազգային գաղափարախոսական հենքով քաղաքական ուժերի ոչ միայն մասնակցությունը, այլև միավորված մասնակցությունը հրամայական պահանջ է դարձել։ Դիցուք, նման ուժերի դաշինքի ստեղծման նախաձեռնությամբ կարող է հանդես գալ Խաչիկ Ասրյանի գլխավորած Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան կուսակցությունը։ Ինչո՞ւ, որովհետև այդ ուժն իր գործունեության ողջ ընթացքում չի հեռացել իր դավանած ազգային արժեքներից, անցել է արցախյան պատերազմների բովով, ունի երկիրը առաջ տանելու ընկալելի և ընդունելի տեսլական, կենսունակ գաղափարներ և ծրագրեր։
Այդուհանդերձ, առաջիկա քաղաքական պայքարը բարդ է լինելու՝ հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչ որակի իշխանությունների հետ գործ ունենք, հետևաբար քաղաքական դաշտի հիմնական դերակատարները պետք է մեկտեղեն ջանքերը հաջողությունը անխուսափելի դարձնելու համար։ Հակառակ դեպքում կշարունակվի Հայաստանի և Արցախի կազմաքանդման հրեշավոր ընթացքը։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...