Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Իշխանությունները փոքր քայլերով վերացնում են մեր երկրի էլիտան․ Ատոմ ՄխիթարյանՀանձնելով Տիգրանաշենը` Փաշինյանն Ադրբեջանի առջև բացում է Հայաստանի դարպասը․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գնալով ավելի են խզվելու․ Էդմոն ՄարուքյանՄենք պետք է չհանձնվենք և շարունակենք մեր արդար պահանջը Արցախի վերադարձի համար․ Ցոլակ ԱկոպյանՆիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան«Կարապետյան» Հիմնադրամի համար հոգևոր-մշակութային արժեքների պահպանումն ու զարգացումը առաջնահերթություն է. Գոհար ՂումաշյանԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Հասարակություն

Տիգրան Արզաքանցյանի ջանքերով կհիմնանորոգվի 9-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին

Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն գյուղի արևմտյան մասում է գտնվում 9-10-րդ դարերի Սուրբ Աստվածածին, բնակիչներից ոմանց պնդմամբ՝ Սուրբ Հովհաննես եկեղեցին: Այն հայտնի է որպես նշանավոր ուխտավայր: Տեղի բնակիչների խոսքով՝ կառուցումից ի վեր, այն միայն մեկ անգամ է վերանորոգվել: Անզեն աչքով անգամ նկատելի է, որ եկեղեցին այժմ անմխիթար վիճակում է: Քարերը պոկվում են, ընկնում, կա վտանգ, որ որոշ ժամանակ անց այն կարող է առհասարակ փլուզվել: Այս ամենը հաշվի առնելով «Տիգրան Արզաքանցյան» բարեգործական հիմնադրամը որոշել է աջակցել եկեղեցու հիմնանորոգմանը: Երբ ներկայացված նախագիծն ամբողջությամբ վավերացվի Մայր Աթոռի կողմից, կսկսվեն եկեղեցու վերակառուցման և ռեստավրացիայի աշխատանքները: Առաջնային է եկեղեցու նախնական տեսքի պահպանումը: Այսօր եկեղեցում այս մասին փաստեցին հայտնի գործարար, բարերար Տիգրան Արզաքանցյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ, հոգեշնորհ Տեր Պարթև Վարդապետ Բարսեղյանը, «Տիգրան Արզաքանցյան» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Վարսենիկ Գրիգորյանը, ճարտարապետները։
Տիգրան Արզաքանցյանը նախ ճարտարապետից հետաքրքրվեց, թե ինչ գործողություններ են անհրաժեշտ աշխատանքները սկսելու համար, հետո արդեն իրենց հիմնադրամի անունից խոստացավ օժանդակել եկեղեցու վերակառուցմանը:
Нет описания.

«Ամեն կերպ օժանդակելու ենք, որ 9-րդ դարի այս եկեղեցին սուղ ժամկետներում վերականգնվի: Մենք պարտավոր ենք պահպանել մեր եկեղեցիները, շունչ տալ դրանց, պահպանենք մեր հավատքը, համախմբված լինենք»,-ասաց Արզաքանցյանը:

«Տիգրան Արզաքանցյան» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Վարսենիկ Գրիգորյանն իր հերթին հավելեց, որ արդեն երկար ժամանակ է, ինչ այս եկեղեցին և դրա վերականգնումն իրենց ուշադրության կենտրոնում է:

«Վերջին փլուզումից հետո քարերը հավաքել, համարակալել և պահպանել ենք, որ կարողանանք հետագայում օգտագործենք: Մեր վարպետներին խնդրել ենք նաև փայտյա գեղեցիկ դռներ պատրաստել, եկեղեցին կունենա երկու դուռ, նշեմ, որ մեր տարածաշրջանում նման եկեղեցի չկա»,-հավելեց տիկին Գրիգորյանը: 

Տեր Պարթևը նշեց, որ ողջունում է պարոն Արզաքանցյանի այս կարևոր նախաձեռնությունը:
«Հայցում ենք տիրոջ օրհնությունը Ձեր ընտանիքին, ձեր այս սրբազան նախաձեռնությանը, հուսալով, որ կարճ ժամանակ անց Ծաղկաշենի այս չքնաղ գոհարը վայելուչ կերպով կներկայանա մեր հավատացյալների առաջ»,-նշեց նա:
Нет описания.
Нет описания.