Ո՞ր բևեռում է լինելու Խաչիկ Ասրյանը
Առաջիկա խորհրդարանական ընտրությունները լինելուն են երբևէ եղած ամենաբևեռացված ընտրությունները։ Ընդ որում բևեռները ոչ միայն գաղափարական են լինելու, այլև անձերով պայմանավորված, արտաքին աշխարհաքաղաքական կողմնորոշմամբ պայմանավորված և ի վերջո անգաղափարաբանությամբ պայմանավորված։ Այո, զարմանալ պետք չէ, քանի որ կան ուժեր, որ որևէ գաղափարի չեն դավանում, մեծ հաշվով, հասկանալի չէ, թե ինչ են քարոզում, բայց նրանք կան ու գործում են, հաճախ նաև քաղաքական օրակարգ են ձևավորում և առաջ տանում։
Այդուհանդերձ, իշխանության մասով ամեն ինչ պարզ է՝ չկա գաղափարախոսություն, չկա տեսլական, նույնիսկ չկա ցանկություն դրանցից որևէ մեկն ունենալու։ Քաղաքական դաշտում, իշխանության կողքին հարմարավետ տեղավորվել են նաև Նիկոլի գրպանային ընդդիմադիրները, որոնց վրա դրված է հակառուսականություն քարոզելու գիծը։ Սրանք են այն ուժերը, որոնց գաղափարական հենքը հասկանալի չէ, միայն հակառուսական տրամադրություններ են գեներացնում։ Քաղաքական դաշտի մի քանի ուժեր գոյություն ունեն բացառապես լիդերի շնորհիվ, այսինք ինստիտուցիոնալ առումով «չկա լիդերը, չկա նաև քաղաքական ուժը» իրավիճակն է։ Այստեղ նույնպես գրեթե զրոյական է գաղափարական հենքը։
Երկար չնկարագրելու համար փաստենք, որ Հայաստանում դասական առումով քաղաքական հստակ բևեռներ չկան, օրինակ՝ աջեր, ձախեր, ցենտրիստներ, պահպանողականներ, ազգայնականներ և այլն։ Սակայն առաջիկա ընտրական գործընթացներով պայմանավորված ուրվագծվում են որոշակի բևեռներ, որոնք հենվում են կոնկրետ գաղափարախոսությունների և արժեքների վրա։ Առիթ ունեցել եմ ասելու, որ բազմաթիվ են ինչ-որ «մետ»-երով քաղաքական ուժերը, բայց ազգային արժեքների վրա հենվածները բացակայել են։ Դա է նաև պատճառը, որ մեր երկիրն այսօր այս ողբալի վիճակում է։ Հնարավոր բոլոր ապազգային տարրերն ու երևույթները ներխուժել ու ներմուծվել են հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտներ։
Հիմա ազգային գաղափարների և արժեքների քարոզչությամբ ու ամրապնդմամբ է հանդես գալիս Խաչիկ Ասրյանն իր Հայոց Արծիվներ.Միասնական Հայաստան կուսակցությամբ։ Այսինքն Ասրյանը հանդես է գալիս ազգայնական դիրքերից, ինչը կարող է ի վերջո ձևավորել մի բևեռ, որում կհամախմբվեն հայրենիքի պաշտպանության բոլոր հերոսամարտերով անցած, ազգային արժեքներ դավանող և օտարամոլ ու պետականաքանդ երևույթները մերժող ուժեր և գործիչներ։




















Մենք պետք է մեզ պաշտպանենք. եկեք ստորագրահավաքին, այն ընթացքի մեջ է․ Արշակ Կարապետյան
Մոսկվայում հայ համայնքը միասնական աղոթքի կհավաքվի՝ ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի
Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա hրթիռներ Patriot համակարգերի համար. Զելենսկի
«Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել
Կապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
ԱՄՆ մասնագետներն այցելել են Հայաստան՝ ուսումնասիրելու ԹՐԻՓՓ-ի տեղանքը
Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկ...
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն 4-րդ անգամ ռազմամարզական «Դավիթբեկյան խաղեր»-ի կողքին է...
Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ»