Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Իշխանությունները փոքր քայլերով վերացնում են մեր երկրի էլիտան․ Ատոմ ՄխիթարյանՀանձնելով Տիգրանաշենը` Փաշինյանն Ադրբեջանի առջև բացում է Հայաստանի դարպասը․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գնալով ավելի են խզվելու․ Էդմոն ՄարուքյանՄենք պետք է չհանձնվենք և շարունակենք մեր արդար պահանջը Արցախի վերադարձի համար․ Ցոլակ ԱկոպյանՆիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան«Կարապետյան» Հիմնադրամի համար հոգևոր-մշակութային արժեքների պահպանումն ու զարգացումը առաջնահերթություն է. Գոհար ՂումաշյանԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Հասարակություն

Աստղագուշակ՝ ապրիլի 29-ի համար

 Խոյ: Աշխատանքում հնարավոր են խնդիրներ, ընդ որում` ձեր սխալ վարքագծի պատճառով դրանք կարող են լուրջ հետևանքներ ունենալ: Համառորեն կպնդեք ձեր տեսակետը և ոչ մի դեպքում, անգամ մանր հարցերում, փոխզիջումների չեք գնա: Արդյունքում գործընկերների, ղեկավարության հետ հարաբերությունները երկար ժամանակով կվատանան:

Փոքր-ինչ հնարամիտ լինելու դեպքում, կհասնեք այն ամենին, ինչին ձգտում եք: Մտերիմները պատրաստ են օգնել ձեզ միայն այն դեպքում, եթե մանրամասն բացատրեք, թե ինչ եք ուզում և ինչու:

Ցուլ: Բարեհաջող օր է: Աշխատանքին ձեր անմնացորդ նվիրումն օգնում է հեշտությամբ  հաղթահարել մի շարք դժվարություններ: Անգամ ոչ ստանդարտ իրավիճակներում, ձեզ անհնար է մոլորեցնել կամ շեղել: Կարող եք լուրջ որոշումներ կայացնել, այդ թվում ՝աշխատանքը փոխելու վերաբերյալ: Նոր առաջարկությունները հեռանկարային են, և դրանք կասկածի տակ առնելու կարիք չկա :

Ընտանեկան կյանքում դրական փոփոխություններ կնկատվեն: Կհաջողվի լուծել, վերջերս բոլորին անհանգստացնող, մի շարք խնդիրներ:Կենսական ներուժը բարձր է: Ինքնազգացողությունից չեք դժգոհի: Հրաշալի օր է սպորտով զբաղվելու համար: Ի դեպ, կարող եք ընտրել ուժային մարզումներ:

Երկվորյակ: Այսօր կարևոր է  մարդկանց հետ շփումներում ճիշտ կողմնորոշվելը: Հակված եք վստահել նրանց, ովքեր կարող են, ի շահ իրենց, օգտագործել ձեր միամտությունը: Թեև նոր ծանոթները լավ տպավորություն են թողնում, ամեն դեպքում, նախ փորձեք հասկանալ, թե ով՝ ով է, ում  հետ արժե գործ բռնել, իսկ ումից` որքան հնարավոր է հեռու մնալ: Աշխատանքը փոխել չարժե: Գործնական բանակցությունները ցանկալի է հետաձգել:

Անձնակա կյանքում դրական միտումների ազդեցությունը կմեծանա: Մտերիմների հետ հեշտությամբ լեզու կգտնեք և լավ  ժամանակ կանցկացնեք նրանց ընկերակցությամբ: Այսօր ֆինանսական վիճակը թույլ կտա խոշոր գնումներ կատարել:

Խեցգետին: Այսօր կհաջողվի ավարտին հասցնել կիսատ թողած գործերը, և կյանքի կոչել որոշ մտահաղացումներ: Կազմակերպված եք և կարգապահ, փորձում եք անիմաստ ժամանակ չվատնել, ինչի շնորհիվ էլ ավելի շատ բան եք հասցնում, քան մյուսները: Ձեր ձեռքբերումներն աննկատ չեն մնա: Հնարավոր են հետաքրքիր գործնական առաջարկներ,ինչպես նաև՝ պաշտոնի բարձրացում:

Մտերիմների հետ առավել նրբանկատ եղեք, նրանք ձեր ըմբռնման և ուշադրության կարիքն ունեն: Շատ Խեցգետիններ այսօր,  վերջապես, կհաղթահարեն ընտանեկան ճգնաժամը և կվերականգնեն լավ հարաբերությունները:

Առյուծ: Օրվա սկզբին հնարավոր են որոշ դժվարություններ: Զգացմունքային դաշտը, այս ժամանակահատվածում, առավել լարված է, ինչով էլ բացատրվում է  ձեր սուր արձագանքը՝ շուրջը կատարվող իրադարձություններին: Հեշտ չէ լեզու գտնել գործընկերների հետ: Թեև որևէ մեկին վիրավորելու նպատակ չեք հետապնդի , այնուամենայնիվ ձեր որոշ դատողություններ միանշանակ չեն լինի, և ոմանց կողմից սխալ կընկալվեն:

Օրվա երկրորդ կեսն ավելի բարեհաջող կդասավորվի: Հանգստությունը կվերականգնվի:  Հեշտությամբ կկենտրոնանաք գործերի վրա, լուծումներ կգտնեք ուշադրություն պահանջող խնդիրներին: Մտերիմների կթվա, թե տարված եք ձեր գործերով և իրենց չեք նկատում, սակայն դա այդպես չէ:

Կույս: Ամեն բան կդասավորվի սպասվածից ավելի լավ: Հնարավոր են հաճելի անակնկալներ, նաև գումարային շահույթ: Անձնական հարաբերությունների տեսակյունից՝ օրը բարեհաջող է: Այսօր կարող եք անկեղծանալ մտերիմների հետ, սիրելիի հետ զրուցել այն ամենի մասին, ինչը, վերջին ժամանակներս, անհանգստացրել  է ձեզ:

Գործնական հարաբերություններում պատկերն այլ է: Կդժվարանաք կենտրոնանալ, հնարավոր է վրիպումներ թույլ տաք: Հիշեք, որ ձեր կողքին ունեք մի անձնավորություն, ով պատրաստ է ամեն հարցում օգնել և սխալներից հետ պահել, պարզապես հետևեք նրա խորհուրդներին:

Կշեռք: Գումարային հարցերի շուրջ գործընկերների հետ հնարավոր են կոնֆլիկտներ: Խուսափեք պարտքով գումար տրամադրելուց, նաև չնախատեսված գնումներ կատարելուց: Բարեհաջող օր է տեխնիկայով, բարդ գործիքներով զբաղվելու, ինչպես նաև  մաքուր օդում ֆիզիկական աշխատանք կատարելու համար:

Այսօր կհաջողվի մեկընդմիշտ հրաժարվել վնասակար սովորույթներից: Կսկսեք հետևել ճիշտ սննդակարգին և վարել առողջ ապրելակերպ: Սպորտով զբաղվելը հաճույք կպատճառի: Ինչ վերաբերում է սիրային ժամադրություններին, ապա դրանք ցանկալի է հետաձգել, այլապես խորը հիասթափություն կապրեք:

Կարիճ: Բարեհաջող օր է: Աստղերն այսօր ձեր կողմից են: Բոլոր հարցերում հաջողակ եք: Կարող եք զբաղվել լուրջ նախագծերով: Ձեռք կբերեք նոր աջակիցներ, ի հայտ կգան ներդրողներ, ովքեր կօգնեն իրագործել ձեր ամենահամարձակ մտահաղացումները: Նպատակահարմար օր է իրավաբանական հարցերով զբաղվելու, փաստաթղթեր լրացնելու համար:

Հրաշալի օր է առողջարարական, կոսմետիկ պրոցեդուրաների, զգեստապահարանը թարմացնելու, ինչպես նաև  իմիջի փոփոխման համար: Ձեր օրիգինալ լուծումները և հարցերին յուրահատուկ մոտեցումը կհիացնեն շատերին: Հնարավոր է նաև առաջին հայացքից սիրահարվեն ձեզ:

Աղեղնավոր: Գործարարի ձեր հոտառությունն անվրեպ է: Այսօր կնքած բոլոր գործարքներն եկամտաբեր կլինեն: Հաջող գնումներ կկատարեք:     Ի հայտ կգան, աշխատանքին վերաբերող, նոր ծրագրեր: Այն Աղեղնավորները, ովքեր կմտորեն սեփական բիզնես ծավալելու շուրջ, կհասկանան, որ դա լիովի իրագործելի է: Կհաջողվի լեզու գտնել ղեկավարության հետ, կարող եք նաև քննարկել աշխատավարձի բարձրացման հարցը:

Սիրային ժամադրությունները հրաշալի կանցնեն: Դուք անզուգական տպավորություն եք թողնում և վառ գիտակցում եք դա : Այսօր ձեր հմայքին անհնար է դիմակայել: Փոքրիկների հետ շփումը կուրախացնի:

Այծեղջյուր: Թեև ամեն բան լավ է, սակայն ձեզ այսօր ոչինչ չի գոհացնի: Կցանկանաք ստանալ ավելին, կարճ ժամանակում  հասնել այն ամենին, ինչին ձգտում եք, նաև ապացուցել  բոլորին, որ դուք անկրկնելի եք: Այդ ամենը կստացվի, եթե առավել զգուշավոր լինեք: Օրը նպատակահարմար չէ ազդեցիկ մարդկանց հետ շփվելու համար: Փորձեք, հնարավորինս, քիչ առնչվել ղեկավարության հետ:

Ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա, սակայն առողջական լուրջ խնդիրներ չեն լինի, եթե իհարկե օրգանիզմը փորձությունների չենթարկեք և չանտեսեք բժիշկների  ցուցումները: Հնարավոր է սիրային հարաբերության սկիզբ դրվի:

Ջրհոս: Օրվա առաջին կեսը հրաշալի կդասավորվի: Հնարավորություն կունենաք իրագործելու անգամ ամենահամարձակ մտահաղացումները: Կարող եք վստահել նոր ծանոթներին, նաև նրանց, ում հետ նախկինում  քիչ եք առնչվել:  Ձեր ներքին ձայնը կհուշի, թե ում հետ  կարելի է գործ ունենալ, իսկ ում հետ՝ ոչ: Հրաշալի օր է թանկարժեք մետաղներից պատրաստված  իրեր, նաև արվեստի գործեր ձեռք բերելու համար:

Օրվա երկրորդ կեսին անձնական հարաբերություններում որոշակի լարվածություն կզգացվի: Հեշտ չի լինի լեզու գտնել ձեզ համար  թանկ մարդու հետ: Ինքնազգացողությունը կվատանա՝  կապված եղանակային փոփոխությունների հետ: Հնարավոր է գանգատվեք գլխացավից ու անքնությունից:

Ձկներ: Շտապե՛ք, արագ և վճռական գործելու դեպքում՝ կարող եք շատ հաջողությունների հասնել: Մտածելու համար երկար ժամանակ չեք ունենա, և դրա անհրաժեշտությունն ամենևին էլ չկա: Դուք  վաղուց կողմնորոշվել եք ձեր ծրագրերում,  հրաշալի պատկերացնում եք, թե ինչպես է պետք դրանք իրականացնել: Հնարավոր է խոշոր գումարային շահույթ:

Առանց դժվարության լեզու եք գտնում թե՛ մտերիմների, և թե՛ նոր ծանոթների հետ: Այսօր, ցանկության դեպքում, կարող եք շատերին խելքահան անել: Հրաշալի օր է հարազատներին այցելելու համար, նրանք ուրախ կլինեն տեսնել ձեզ:

 

Ավելին՝ այստեղ