ՀԱՊԿ-ը պայթեց. Ռուսաստանը թանկ է վճարելու Արցախում Հայաստանի դեմ պատերազմի համար
Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների հավաքը: Հավաքի մեկնարկին ՀԱՊԿ անդամներ Տաջիկստանի եւ Ղրղըզստանի սահմանին ռազմական բախում է եղել, ղրղըզական հատուկ ջոկատը գրավել է տաջիկական սահմանապահ ուղեկալը։ Ղրղըզական գերատեսչությունը հայտնել էր, որ դա պատասխան է տաջիկ ուժայիններին, որոնք կրակ են բացել ղրղզական ուղեկալների ուղղությամբ։
Բախման արդյունքում կան զոհեր եւ վիրավորներ: Ռուս փորձագետներն ասում են, թե ՀԱՊԿ հավաքի օրը ՀԱՊԿ անդամ երկրների միջեւ ռազմական բախումն ուղղված է կազմակերպության վարկաբեկմանը, եւ ակնարկում են ինչ որ երրորդ ձեռքի դավադրությունն այդ բլոկի առաջատար Ռուսաստանի դեմ:
Հայաստանի դեմ Արցախում ահաբեկչական պատերազմում ՀԱՊԿ-ը ցուցադրաբար հրաժարվեց Հայաստանի հանդեպ իր պարտավորություններից, իսկ բլոկի անդամ երկրները անցյալ տարվա դեկտեմբերի 2-ի վեհաժողովում իրենց աջակցությունը հայտնեցին Բաքվին՝ շնորհավորելով «պատմական հաղթանակի» համար: ՀԱՊԿ անդամ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ նախաձեռնեց պատերազմը Հայաստանի դեմ, ոչնչացնելով Արցախի կարգավիճակը, իր զորքերը տեղակայելով այնտեղ եւ Արցախը հայտարարելով «ադրբեջանի տարածք»:
Հայաստանի դեմ ցեղասպանական գործողությունները ՀԱՊԿ անդամ երկրների համար դարձան Ռուսաստանի կողմից դաշնակցին հանձնելու ցուցադրական օրինակ, իսկ ՀԱՊԿ-ը՝ իր անդամ երկրի ռազմա-քաղաքական հնարավորությունները սահմանափակող գործոն, շատ մեղմ ասած: Կենտրոնասիական շրջանը պայթյունավտանգ միջէթնիկ ու միջպետական հակասությունների կծիկ է: ՀԱՊԿ-ն ընդունակ չէ լուծել այդ խնդիրը, եւ այս տարիների հարաբերական կայունությունը պայմանավորված էր Աֆղանստանում ամերիկյան զորքի ներկայությամբ: Բայդենը հայտարարել է Աֆղանստանից զորքը դուրս բերելու, միեւնույն ժամանակ Հարավային Կովկասում ռուս-թուրքական «նոր կարգը» չընդունելու մասին, որն ուղղված է Հայաստանի ինքնիշխանության վերացմանը:
Ռուսաստանում արդեն անթաքույց մտահոգություններ են հնչում այս կապակցությամբ, քանի որ Աֆղանստանից ամերիկյան զորքի դուրսբերումն իր հետեւանքներն է ունենալու Կենտրոնական Ասիայում եւ այդտեղից՝ Ռուսաստանում իրավիճակի լարման վրա:
Ռուսաստանը նահանջեց Ուկրաինայից Հարավային Կովկասի «ֆրոնտը» պահելու համար, քանի որ ներկայիս վիճակում ի վիճակի չէ մի քանի ճակատով պատերազմելուն: Կենտրոնական Ասիայի հնարավոր լարումը սակայն ռուսներին կանգնեցնելու է անհաղթահարելի բարդությունների առաջ: Ռուսաստանը թանկ է վճարելու Արցախում Հայաստանի դեմ պատերազմի համար:
Ավելին՝ այստեղ




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...