Քարաբերդի ոսկու հանքի շահագործումից տուժում են նաև Վանաձորն ու վանաձորցին. ավագանու անդամ Անահիտ Կարապետյան
Վանաձոր համայնքի ավագանու հերթական նիստի ավարտին ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Անահիտ Կարապետյանը խոսեց մարզկենտրոնին մոտ գտնվող Քարաբերդ համայնքում ակտիվ շահագործվող ոսկու հանքի, այդտեղ տարվող աշխատանքների ընթացքում իրականացվող պայթյունների արդյունքում Վանաձոր հասնող փոշու ու կանաչ ամպերի, բնակիչներին հասցվող վնասների և շրջակա միջավայրի ախտոտման խնդրով:
Նա մասնավորապես հետաքրքրվեց, թե արդյո՞ք Վանաձորի քաղաքային իշխանությունները պատրաստվում են ինչ-որ ձևով նպաստել շրջակա միջավայրի պահպանմանն ու բնակիչների առողջությանը վնաս չհասցնելու գործընթացներին, ինչին ի պատասխան քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ասաց, որ պայթեցումները վերջին մի քանի տարիներին միշտ էլ եղել են և անհրաժեշտություն կա ուսումնասիրելու ու հասկանալու դրանց ազդեցությունը։
Համայնքի ղեկավարը նշեց, որ առավել առարկայական և փաստավորված հիմնավորումների դեպքում պատրաստ է անդրադարձ կատարել թեմային և հասկանալ ինչպես կարող է ինքը ներգրավվել շրջակա միջավայրի պահպանման գործընթացին։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...