Ռուսաստանը սեւ ցուցակ է հրապարակել. ով չի կարող այցելել Ռուսաստան
Մոսկվան հայտարարել է, որ Եվրամիության երկրներից ութ քաղաքացիներին եւ ԵՄ կառույցները ներկայացնող պաշտոնական անձանց արգելվել է մուտք գործել Ռուսաստան. սեւ ցուցակը հրապարակվել է ուրբաթ, որում ներառվել է նաեւ Եվրախորհրդարանի ղեկավար Դավիդ Սասոլին:
Ընդգծվում է, որ այդ քայլը ձեռնարկվել է՝ ի պատասխան Ռուսաստանի վեց քաղաքացիների նկատմամբ գործողությունների, որոնց արգելել են մուտք գործել Եվրամիության տարածք:
«Եվրամիությունը շարունակում է ապօրինի միակողմանի սահմանափակող միջոցառումների քաղաքականությունը ՌԴ քաղաքացիների եւ կազմակերպությունների դեմ: Միայն 2021 թվականի մարտին Ռուսաստանի վեց քաղաքացի ենթարկվել է ԵՄ-ի կողմից ոչ իրավաչափ սահմանափակումների»,-ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:
Արգելված է մուտք Լատվիայի՝ էլեկտրոնային ԶԼՄ-ների հարցերով ազգային խորհրդի նախագահ Իվարս Աբոլինշին, Լատվիայի Պետական լեզվի ազգային կենտրոնի տնօրեն Մարիս Բալտինշին, ԵԽԽՎ ֆրանսիական պատվիրակության անդամ Ժակ Մերին, Բեռլինի դատախազության ղեկավար Յորգ Ռաուպախին, Եվրահանձնաժողովի նախագահ Դավիթ Սասոլիին, Շվեդիայի Համընդհանուր պաշտպանության հետազոտական ինստիտուտի Քիմիական, կենսաբանական, ռադիացիոն եւ միջուկային անվտանգության լավորատորիայի ղեկավար Օսա Սկոտին, Էստոնիայի Լեզվի դեպարտամենտի ղեկավար Իլմար Տոմուսկին, Արժեքների եւ թափանցիկության հարցերով եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Վերա Յուրովային:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...