Պուտինը նոր օրենք է ստորագրել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որով արգելվում է Ռուսաստանի պետական և մունիցիպալ ծառայողներին, ինչպես նաև զինվորականներին ունենալ երկքաղաքացիություն կամ կացության թույլտվություն օտարերկրում: Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում:
Օրենքը պետծառայողների համար սահմանում է օտարերկրյա քաղաքացիության կամ կացության թույլտվության կամ օտարերկրյա պետությունում մշտական բնակության այլ իրավունքի արգելք:
Արգելքը տարածվում է նաև Ռուսաստանի զինված ուժերի, Ազգային գվարդիայի, Արտակարգ իրավիճակների նախարարության, զինդատախազության, ռազմական քննչական մարմինների, պետական անվտանգության մարմինների, մաքսային ծառայողների, դաշնային հրշեջ ծառայության աշխատակիցների վրա:
Նրանք պարտավոր են գրավոր տեղեկացնել իրենց ղեկավարությանը Ռուսաստանի քաղաքացիությունը դադարեցնելու կամ օտարերկրյա քաղաքացիություն ձեռք բերելու մասին:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...