Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա Տոնոյան Առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ
Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա Տոնոյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ին«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական պատկերը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչի շուրջը պետք է միավորվեն բոլոր ազգային ուժերը, որպեսզի գործող վարչախումբը իր “գլուխը պատին տա”. ՉալաբյանԱռավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան Աբրահամյան
Հասարակություն

Տավուշցի 15-ամյա ընկերները նախատեսում են Նոյեմբերյանում ՏՏ ընկերություն հիմնել

Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում ապրող 15-ամյա ակտիվ երիտասարդները նախաձեռնել են իրենց բնակավայրում ստեղծել IT ընկերություն/լաբորատորիա, որը կզբաղվի եռաչափ տպիչով և CNC հաստոցով իրերի տպմամբ և մշակմամբ, հետագայում նաև ռոբոտաշինությամբ՝ ստեղծելով power bank-եր, գեներատորներ և սմարթ գաջեթներ։

«Protolab լաբորատորիայի բացման շնորհիվ մարզում կստեղծվեն աշխատատեղեր, ինչպես նաև կկոտրվեն բազում կարծրատիպեր»,- նշում են նախագծի հեղինակները։

Այս ստարտափի հետևում կանգնած են 15-ամյա երեք նորարարներ՝  Արգամ Ամիրաղյանը, Հայկ Բուդաղյանը և 3D մոդելավորման ինժեներ Հրանտ Ղազինյանը: Չնայած երիտասարդ տարիքին, նրանք ունեն 2-3 տարվա փորձ ճարտարագիտության, 3D մոդելավորման և 3D տպագրության ոլորտում: Protolab- ի բոլոր հիմնադիրները Նոյեմբերյանի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի ուսանողներ են:

«Մենք խորապես հավատում ենք, որ Protolab-ի նման լաբորատորիաները կարող են հեղափոխություն մտցնել 3D տպագրության մեջ, խթանել տնտեսական աճը և ոգեշնչել Հայաստանի տարածաշրջանային երիտասարդներին չլքել իրենց հայրենի քաղաքները և գնալ մայրաքաղաք, այլ հետապնդել իրենց երազանքները իրենց մարզերում»,- ասում է նախագծի հիմնադիր Արգամ Ամիրաղյանը։

Նախագծի հեղինակները նշում են, որ, բարեբախտաբար, այսօրվա թվային դարաշրջանն անսահմանափակ հնարավորություններ է բացում հայերի համար, ովքեր ապրում են գյուղերում և փոքր քաղաքներում: Այս բիզնեսի հայեցակարգի հաջողությունը ոչ միայն ոգեշնչող օրինակ կհանդիսանա երկրով մեկ շրջապատող երիտասարդության համար, այլև պոտենցիալ կերպով կներշնչի հայ երիտասարդների հայրենադարձությունը Նոյեմբերյան, իսկ հետագայում` իրենց  ծննդավայրեր և գյուղեր:

Արգամ Ամիրաղյանը 168.am-ի հետ զրույցում նշում է, որ ProtoLab-ը տեխնոինժեներական լաբորատորիա է, որը գործելու է Նոյեմբերյան համայնքում։ Գլխավոր ուղղությունները լինելու են 3D մոդելավորումը, տպագրությունը և ռոբոտաշինությունը։

«Մենք արդեն մոտ 5 տարի «Արմաթ»  ինժեներական լաբորատորիայի սան ենք և ցանկանում ենք մեր գիտելիքներն օգտագործել ինչ-որ բան ստեղծելու մեջ։ Ներկա պահին Gofundme հարթակում սկսել ենք քրաուդֆանդինգ և արդեն հավաքել ենք 9000 դոլարից ավելի։ Երբ կհավաքվի անհրաժեշտ 15 հազար դոլարը, կսկսենք լաբի հիմնադրումը։

Ցանկանում ենք 12 ամսում ունենալ արտադրական կայուն կարողություններ և հնարավորություններ։ Լաբը գործելու է՝ որպես առանձին ստարտափ, բայց դեռ հստակ որոշված չէ, թե Նոյեմբերյան քաղաքում կոնկրետ որտեղ է աշխատելու։

Միմյանց հետ ծանոթացել ենք ու ընկերություն ենք անում դեռ առաջին դասարանից, ներկա պահին էլ սովորում ենք Նոյեմբերյանի ավագ դպրոցի 10-րդ բնագիտական դասարանում։ «Արմաթի»  շրջանակներում մասնակցել ենք Digicode և Robotex Armenia մրցույթներին»,- պատմում է Արգամը։

«Եթե Արգամն ու ընկերները կարողանան Նոյեմբերյանում հիմնել իրենց լաբը, ապա իմացեք, որ սա կլինի Տավուշի զարգացման մի նոր շրջան, քանի որ նրանք հավատ են ներշնչելու երեխաներին, օգնելու են, որ բոլորը հավատան իրենց և գնան իրենց նպատակների հետևից,- ասում է «Արմաթ»  ինժեներական լաբորատորիաների նախագծերի համակարգող Անի Ղազարյանը։

Պատանիների նախագծին աջակցելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։

Սիրարփի Աղաբաբյան

 

ավելին