Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա Տոնոյան Առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ
Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա Տոնոյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ին«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական պատկերը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչի շուրջը պետք է միավորվեն բոլոր ազգային ուժերը, որպեսզի գործող վարչախումբը իր “գլուխը պատին տա”. ՉալաբյանԱռավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան Աբրահամյան
Հասարակություն

ՀՀ իշխանությունները հետևողականորեն խախտում են հնարավոր օրենքները, որոնց հետ առնչվում են պաշտոնի բերումով․Ղազարյան

Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«2021 թվականի ապրիլի 25-ից ապօրինի պաշտոնավարմանը Նիկոլ Փաշինյանի հետ մասնակից են նաև բազմաթիվ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ

Բազմից խոսվել է, որ 2021 թվականի ապրիլի 25-ին հրաժարական ներկայացնելուց և Հանրապետության նախագահի կողմից այդ հրաժարականն ընդունելուց հետո ՀՀ նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի պաշտոնավարել իր նախկին պաշտոնում։ Շարունակելով վարչապետի լիազորությունների իրականացումը նա կատարում է ՀՀ Քրեական օրենսգրքի 300 հոդվածի 2-րդ մասով նկարագրվող ենթադրյալ հանցագործություն։ Վարչապետի պաշտոնը պետք է լինի թափուր, քանզի միայն այդ դեպքում է հնարավոր առաջադրել վարչապետի թեկնածուներ և կազմակերպել նոր վարաչապետի ընտրություն։ Պետական կառավարման մի շարք մարմինների պաշտոնական կայքերի դիտարկումները վկայում են, որ ենթադրյալ ապօրինության մասնակից են նաև մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում իրավապահ մարմինների ղեկավարներ։

Մասնավորապես, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի հոդված 6-ի 3-րդ մասը սահմանում է, որ «Վարչական պաշտոն զբաղեցնող անձի վերադասի (կամ) անմիջական ղեկավարի փոփոխության դեպքում վարչական պաշտոն զբաղեցնող անձը, որպես ժամանակավոր պաշտոնակատար, շարունակում է պաշտոնավարել մինչև իր պաշտոնում նոր նշանակում կատարելը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Նոր նշանակումը կատարվում է վարչական պաշտոն զբաղեցնող անձի վերադասի (կամ) անմիջական ղեկավարի նշանակման օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ»։

Նույն հոդվածի 4-րդ մասով պետական վարչական պաշտոններ են հանդիսանում Կառավարությանը, վարչապետին և նախարարություններին ենթակա մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների, պետական պահպանության ծառայության պետի և նրա տեղակալների, վարչապետի աշխատակազմի գրասենյակի ղեկավարի, մարզպետների և նրանց տեղակալների և այլ պաշտոնները։ Այսինքն, օրինակ` Ազգային անվտանգության ծառայության տնօրենը և նրա տեղակալները, Ոստիկանության պետը և նրա տեղակալները, ՀՀ քաղաքաշինական կոմիտեի նախագահը և նրա տեղակալները, ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահը և նրա տեղակալները և այլն, բոլոր մարզպետներն ու նրանց տեղակալները, բազմաթիվ այլ պաշտոնյաներ պետք է համարվեն պաշտոնից ազատված՝ իրենց անմիջական վերադաս հանդիսացող վարչապետի փոփոխության հանգամանքով պայմանավորված՝ շարունակելով պաշտոնավարել որպես ժամանակավոր պաշտոնակատարներ։ Սակայն բոլոր այդ մարմինների պաշտոնական կայքերում նրանք ներկայացված են իրենց պաշտոնի ամբողջական կարգավիճակով, այլ ոչ որպես ժամանակավոր պաշտոնակատարներ։

Փաստորեն՝ Հայաստանի իշխանությունները որոշել են չբավարարվել միայն Սահմանադրությունը խախտելով, այլ հետևողականորեն խախտում են նաև հնարավոր օրենքները, որոնց հետ առնչվում են պաշտոնի բերումով»։