Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա Տոնոյան Առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ
Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա Տոնոյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ին«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական պատկերը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչի շուրջը պետք է միավորվեն բոլոր ազգային ուժերը, որպեսզի գործող վարչախումբը իր “գլուխը պատին տա”. ՉալաբյանԱռավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան Աբրահամյան
Հասարակություն

Մայիսի 1․Երբեմնի գործընկերներս հրապարակային բղավում էին ինձ վրա, երբ ես ուղղակի կոչ էի անում կարգ պահպանել․ Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Անկեղծություն- մաս 2

Այսօր մայիսի 2-ն է, իմ քաղաքական հասունացման շրջափուլում կարևորագույն օրերից մեկը:

Երեք տարի առաջ` մայիսի 1-ին, ազգակործան պատուհասի ընտրության օրն էր Ազգային ժողովում ու եթե դուք գիտեք` ինչ էր կատարվում փողոցներում, ապա ես գիտեմ` ինչ էր կատարվում ԱԺ նիստերի դահլիճում: Իմ հետ ճանապարհ անցած մարդիկ, գործընկերներ, ինձ թվացյալ լավ վերաբերվող մարդիկ արյունոտ ու ատելությամբ լեցուն աչքերով ու հայացքով նայում էին ինձ, դա այն դեպքում, երբ նորմալ սովորական մարդկային հարաբերություններ ունեինք նրանց հետ, իրենց որևէ վնաս չէի տվել:

Դահլիճում իշխում էր ատելությունը, թևածում աղետի ուրվականը, սփռված էր չարություն ու դառնություն: Երբեմնի գործընկերներս հրապարակային բղավում էին ինձ վրա, երբ ես ուղղակի կոչ էի անում կարգ պահպանել:

Այդ օրն առաջին անգամ չընտրեցի պատերազմ բերողին: Ու երեք տարի առաջ այս օրը` նա պատերազմն ուղարկեց մեր տուն` մորս ու հղի քրոջս ներկայությամբ ինձ անվանարկում էին, վիրավորում: Ծայրահեղ բարդ էր դեմ գնալ մարդկանց կամքին, հատկապես որ ի տարբերություն փողոցային պատուհասի, նրանք ընդամենը արդարություն ու լավ կյանք էին որոնում: Հատկապես որ շատերի ասածների մեջ կար տրամաբանություն ու ապրած բարդություններ: Բայց ես դեմ գնացի ոչ թե մարդկանց, այլ անհամաձայնությունս արտահայտեցի նրանց խաբող ու մոլորեցնողին: Ու հասունացա: Այդ հասունությունը ինձ տվեց ընկերներ, տվեց անցած ուղի, որով հպարտանալ չեն կարող տասնյակ տարիներ քաղաքական դաշտում գտնվողները, գուցե դա մյուսների թերությունը չէ, բայց իմ առավելությունն է: Քաղաքականության մեջ գնահատեցի սկզբունքայնությունը, սովորեցի տարանջատել փուչիկ քաղաքական գործիչներին իրականներից, տեսա նիկոլի բերած քաղաքական աղանդավորության ու քաղաքական կռապաշտության ծաղկումը, թեև այդ արատը համատարած է:

Հետևություններ արեցի... շատ կուզենայի, որ քաղաքացիները կարողանան տեսնել ու գնահատել այն առաջնորդներին, ովքեր ունակ են ազնիվ լինել, ունակ են գնահատել այլ ոչ օգտագործել իրենց թիմակիցներին, ունակ են բաց կերպով խոսել իրենց սխալների մասին ու դա չհամարել թուլություն: Շատ դասեր եմ քաղել այս ամենից, բայց ամենակարևորը` կուռքեր ու ֆետիշներ չունենալ, կարողանալ ԱՆՀԱՄԱՁԱՅՆ լինել` ով էլ լինի դիմացինդ ու դա արտահայտել` ինչ էլ դա քեզ համար արժենա: Մինչ օրս: Մինչ այս պահը: Պետք է սովորել հարգել այլոց` անհամաձայն լինելու իրավունքը»: