Ինչպես պետք է վարվեն հարազատները թոշակառուի մա հվանից հետո. Կորևոր տեղեկություն Սոցապ նախարարությունից
Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակցի մա հվան դեպքում նրա ժառանգը կարող է ստանալ ժառանգված կենսաթոշակային միջոցները։Կենսաթոշակային միջոցները ժառանգելու գործընթացն իրականացվում է հետևյալ քայլերով․Առաջին քայլ.Ժառանգը պետք է տեղեկություն ստանա ժառանգած կենսաթոշակային միջոցների վերաբերյալ։ Նշյալ տեղեկությունը ստանալու նպատակով նոտարը փոստային եղանակով գրավոր հարցում է ուղարկում Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա, կամ ժառանգն անձամբ է նոտարական հարցումը ներկայացնում Դեպոզիտարիա: Հասցեն՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 26/1, Էրեբունի պլազա, 5-րդ հարկ:
Երկրորդ քայլ.Դեպոզիտարիան 3 աշխատանքային օրվա ընթացքում պատասխանում է նոտարի գրավոր հարցմանը.Կամ ժառանգին անձամբ,կամ նոտարին՝ փոստի միջոցով:Երրորդ քայլՆոտարի տրամադրած ժառանգության վկայագիրը և անձը հաստատող փաստաթղթերը ներկայացվում են Դեպոզիտարիա.Ժառանգն անձամբ՝ դիմում ներկայացնելով Դեպոզիտարիային,Ժառանգն անձամբ՝հաշվի օպերատորների միջնորդությամբ,Նոտարը՝ գրավոր, փոստի միջոցով։
![]()
Չորրորդ քայլ.Նոտարի կազմած ժառանգության վկայագրում առկա տեղեկատվությունը (ամբողջական լինելու դեպքում) Դեպոզիտարիան գրանցում է Համակարգում այն ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում և այդ մասին տեղեկացնում է ժառանգին կամ հաշվի օպերատորին (ում միջոցով փաստաթղթերը փոխանցվել են Դեպոզիտարիա):Հինգերորդ քայլ.Ժառանգը ժառանգված կենսաթոշակային միջոցները իր բանկային/կենսաթոշակային հաշվին փոխանցելու նպատակով՝ Նոտարի կազմած ժառանգության վկայագիրը և անձը հաստատող փաստաթղթերը, վկայագիրը ստանալուց հետո 1 տարվա ընթացքում հաշվի օպերատորին է ներկայացնում ռեեստրավարման համակարգում գրանցվող դիմում։

Վեցերորդ քայլ«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Դեպոզիտարիան վերոնշյալ դիմումը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպում է ժառանգված փայերի մարումը և փոխանցում դիմումում նշված բանկային հաշվեհամարին կամ կազմակերպում է ժառանգված փայերի փոխանցումը ժառանգի կենսաթոշակային հաշվին:Վերոնշյալ քայլերում Ժառանգի փոխարեն կարող է փաստաթղթերը ներկայացնել նաև նրա լիազոր ներկայացուցիչը:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...