Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Իշխանությունները փոքր քայլերով վերացնում են մեր երկրի էլիտան․ Ատոմ ՄխիթարյանՀանձնելով Տիգրանաշենը` Փաշինյանն Ադրբեջանի առջև բացում է Հայաստանի դարպասը․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գնալով ավելի են խզվելու․ Էդմոն ՄարուքյանՄենք պետք է չհանձնվենք և շարունակենք մեր արդար պահանջը Արցախի վերադարձի համար․ Ցոլակ ԱկոպյանՆիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան«Կարապետյան» Հիմնադրամի համար հոգևոր-մշակութային արժեքների պահպանումն ու զարգացումը առաջնահերթություն է. Գոհար ՂումաշյանԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Հասարակություն

Աստղագուշակ մայիսի 4-ի համար...

Խոյ. Արժե զբաղվել երկրպագուների և դաշնակիցների որոնումներով, և դուք հաստատ կգտնեք նրանց, ընդ որում` հնարավոր է, որ գտնեք ձեր նախկին անբարյացկամների մեջ: Կարելի է այցելել աշխարհիկ միջոցառումներ` դուք ոչ միայն հիանալի ժամանակ կանցկացնեք և ձեր հասցեին բազմաթիվ հաճոյախոսություններ կլսեք, այլև`օգտակար ծանոթություններ կհաստատեք: Հնարավոր է հաջողություն ստեղծագործական ոլորտում` ներշնչանքը կայցելի նշանի այն ներկայացուցիչներին, ում գործունեությունը սերտորեն կապված է արվեստի կամ շոու-բիզնեսի հետ: Օրը հարմար է վերանորոգում սկսելու, տանը կամ օֆիսում տեղափոխություններ անելու համար: Ցուլ. Այսօր պետք կլինի պատասխանատու որոշումներ կայացնել, սակայն դա ձեզ բոլորովին չի անհանգստացնում` դուք պատրաստ եք ձեր վրա վերցնել առաջնորդի դեր, բարդ իրավիճակում հայտնված մարդկանց օգնության ձեռք մեկնել, ձեր ետևից տանել մոլորված մարդկանց: Լավ կլիներ, որ մոտակայքում ինչ-որ բարիկադներ հայտնվեին` ափսոս է, որ նման եռանդը զուր վատնվի: Բարենպաստ օր է ձեր կյանքում ինչ-որ բան փոխելու համար, ընդ որում, դա կարող է վերաբերվել ինչպես մանրուքներին, այնպես էլ` լուրջ բաներին: Վստահեք ձեր նախազգացմանը, և այն ձեզ կբերի հենց’ այնտեղ, ուր դուք ձգտում էիք: Երկվորյակներ. Այսօր պետք է սովորականից ավելի զգույշ լինել, քանի որ խնդիրներն ու դժվարություններն անխուսափելի են: Դուք սրտին շատ մոտ եք ընդունում ցանկացած մանրուք, շատ սուր եք արձագանքում ամեն ինչին, և եթե ինչ-որ բան էլ ձեր ուզածով չի լինում` ուղղակի ձեր տեղը չեք գտնում: Դուք անգամ չեք փորձում խուսափել կոնֆլիկտներից, և եթե դրանք չեն ծագում, ապա միայն շրջապատի ջանքերի շնորհիվ: Օրվա ընթացքում անվերջ ինչ-որ բաներ կորում են, ինչ-որ մարդիկ ուշանում են, խախտվում են նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները: Այդ ամենին փիլիսոփայական հանգստությամբ վերաբերվել չի ստացվում, սակայն երբեմն իրավիճակը փրկում է հումորի զգացումը: Խեցգետին. Օրը բարենպաստ է շփումների, կարևոր հարցեր քննարկելու, ջանքերը միավորելու համար: Դուք հիանալի հասկանում եք ուրիշների զգացմունքները, երբեմն էլ կռահում եք այն մարդկանց իրական մտադրություններն ու ցանկությունները, ում դեռ վատ եք ճանաչում: Օրը հատկապես հարմար է ընտանեկան տոնակատություններ կազմակերպելու համար: Օրը հաջող գործնական տեսանկյունից, ինչպես նաև չափազանց հարմար է նոր նախագծերի վրա աշխատել սկսելու համար: Կարճատև ուղևորությունները շատ հաջող կանցնեն, իսկ ահա երկարատևերը կարող են հոգնեցնել: Առյուծ. Հարմարավետությունը շատ կարևոր է ձեզ համար և այսօր դուք հաճույքով զբաղվում եք կացարանի վերադասավորմամբ, գնում եք կահույք և անսովոր իրեր, որոնք կարող եք զարդարել ինտերիերը: Հեշտ է ստացվում կանանց հետ լեզու գտնելը, ընդ որում գեղեցիկ սեռի ներկայացուցիչները նաև պատրաստ են ձեզ իրական օգնություն ցուցաբերել: Հոգնեցնում և ձանձրացնում են միապաղաղ գործերը, դուք նոր և անսովոր բանի կարիք ունեք: Բարեբախտաբար, դուք այսօր կարող եք ձեզ օրիգինալ զվարճություններ թույլ տալ: Օրվա երկրորդ կեսին արժե ժամանակ գտնել վերջին օրերի իրադարձությունների շուրջ մտորելու համար` դուք անսպասելի եզրակացությունների կհանգեք: Կույս. Մի շտապեք: Օրը բավական բարենպաստ է, սակայն ունայնությունը և շտապողականությունը կարող են սխալների և թյուրիմածությունների պատճառ դառնալ: Հիշեք, որ բոլորովին պարտադիր չէ լուծել բոլոր խնդիրները ինքնուրույն` ձեր կողքին կան մարդիկ, ովքեր պատրաստ են օգնության հասնել կամ օգտակար խորհուրդներ տալ: Շանս ունեք ստանալ ազդեցիկ մարդու հովանավորությունը: Նշանի բազմաթիվ ներկայացուցիչների համար օրը կապված կլինի նոր ծանոթությունների և ռոմանտիկ հրապույրների հետ: Հնարավոր է լուրջ հարաբերությունների սկիզբ` լի դրական էմոցիաներով: Կշեռք. Դուք չեք կարողանում տեղում նստած մնալ` անվերջ նոր տպավորությունների, գլխապտույտ արկածների ցանկություն է առաջանում, և դուք դրանք գտնում եք: Ձեզ մոտ լավ է ստացվում գրեթե ամեն ինչ, դուք հիանալի գլուխ եք հանում բոլոր ձեռնարկած գործերից, գտնում եք ոչ ստանդարտ իրավիճակների  և բարդ հարցերի լուծումները: Հնարավոր են փոփոխություններ անձնական և պրոֆեսիոնալ կյանքում` անսպասելի, սակայն դրանից ոչ պակաս հաճելի: Այսօր գործերը շատ են, այդ իսկ պատճառով էլ օրվա վերջում հոգնածությունն անխուսափելի է: Բուրմունքաթերապիայի սեանսերը կբարձրացնեն տրամադրությունն ու ինքնազգացողությունը: Կարիճ. Բավական բարդ օր է: Հաջողության հասնել հնարավոր է, սակայն դրա համար պետք կլինի լուրջ ջանքեր թափել: Մի վախեցեք վաղեմի դաշնակիցներից օգնություն խնդրել, նրանք չեն մերժի և կաջակցեն ձեզ հենց’ այն պահին, երբ դուք դրա կարիքը հատկապես սուր կզգաք: Աշխատեք սրտին մոտ չընդունել մանր տհաճությունները` դրանք բոլորն են հաղթահարելի են: Ցանկալի չէ խոշոր գործարքներ կնքելը, ֆինանսների հետ կապված գործերը մեծ զգուշություն են պահանջում: Օրվա երկրորդ կեսը կապված կլինի կենսական եռանդի նվազման հետ, աշխատեք օգտվել փորձված մեթոդներից` հոգնածությունը հանելու համար: Աղեղնավոր. Պատրաստ եղեք բարդ որոշումներ կայացնելու, ուրիշների համար պատասխանատվություն կրելու: Դուք հետևողական ու համառ եք, դրսևորում եք նպատակամղվածություն, ինչը շրջապատի մոտ հիացմունք է առաջացնում, այդ թվում և` ազդեցիկ մարդկանց: Այսօր կարելի է ճշգրտումներ մտցնել գործնական հարաբերություններում, նորովի դնել շեշտադրումները: Հարմար օր է օֆիսում և տանը փոփոխությունների, կահույքը տեղափոխելու, փոքր վերանորոգման համար: Կարելի է փորձել ուժերը ինչ-որ բոլորովին նոր գործում: Նշանի որոշ ներկայացուցիչների մոտ նոր հոբիներ կառաջանան, որոնք շուտով ձեզ եկամուտ կբերեն: Այծեղջյուր. Համապատասխան օր է ցանկացած կարևոր գործի համար, անգամ եթե այն շատ բարդն է: Ողջունելի է նախաձեռնության դրսևորումը, ինչը միանգամից կստանա աջակցություն շրջապատի կողմից: Գաղափարները, որ այսօր կիրականացվեն, անպայման շատ շուտով եկամուտ կբերեն: Ժամանակ զուր մի կորցրեք` այսօր շատ բանի կարելի հասցնել և հասնել նպատակին: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ ժամանակահատված է շփումների և նոր ծանոթությունների համար: Կարելի է ֆինանսների, հարկման, ապահովագրության հետ կապված հարցեր լուծել: Հարմար օր է ստեղծագործական բնույթի զբաղմունքի համար: Ջրհոս. Շատ կարևոր որոշումների և պատասխանատու արարքների օր է, որոնք կարող են երկարաժամկետ հետևանքներ ունենալ: Երբեմն պետք կլինի անել այն, ինչը ձեզ այնքան էլ դուր չի գալիս, սակայն կամքի ուժն ու հնարամտությունը ձեզ կօգնեն լավագույնս հարթել նմանատիպ խնդիրները: Օրը հարմար է ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ` անձնական ոլորտում փորձարարություններ անելու համար, նոր ձեռնարկումները հաջողությամբ կպսակվեն: Լավ կդասավորվեն ռոմանտիկ ուղևորությունները, իրադրության փոփոխությունը կնպաստի սիրելի մարդու հետ հարաբերությունների բարելավմանը: Ձկներ. Այսօր անհանգստության համար առիթներ անպայման կծագեն: Դրանք այնքան էլ լուրջ չեն, սակայն դուք սրտանց մտահոգված եք, և հանգստանալ ու գործերի վրա կենտրոնանալ չի ստացվում: Շատ հարցեր մնում են չլուծված, և դա ձեզ լրջորեն նյարդայնացնում է: Դուք չեք լսում այն մարդկանց, ովքեր ձեզ խորհուրդ են տալիս մի կողմ դնել էմոցիաները և սկսել գործել: Օրվա երկրորդ կեսը կմատուցի հաճելի անակնկալներ: Կուրախացնեն հին ծանոթների հետ հանդիպումները, ընդ որում ձեզ սպասում են լավ լուրեր: Կարելի է փոքր գնումներ անել, իսկ ահա խոշորները ավելի լավ է հետաձգել: