Պետք է հայերից ներողություն խնդրենք և մեր երկրի ուսերից խղճի բեռը թոթափենք. թուրք դերասաններ
Թուրք արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության» (TÜSİAD) ղեկավար խորհրդի անդամ, նախկին դեսպան Վոլքան Վուրալի` 1915թ. տեղահանված հայերի թոռներին իրենց հողերը վերադառնալու և նրանց քաղաքացիություն շնորհելու կոչին, որի մասին ավելի վաղ տեղեկացրել էինք, դրական արձագանքեր են եղել, տեղեկացնում է Փաստ-ը։
Նշենք, որ Վոլքան Վուրալը նաև նշել էր, որ պետք է ներողություն խնդրել հայերից:
Ըստ թուրքական «Հաբեր 10» լրատվական կայքի` նրա այդ կոչին դրական են արձագանքել թուրք արվեստագետները: Ստորև ներկայացնում ենք արվեստի ոլորտում հայտնի թուրք մտավորականներից մի քանիսի տեսակետները.
Էզել Աքթայ (դերասան)
- Անկասկած պետք է ներողություն խնդրել: Քաղաքական գործիչները սովորաբար այս հարցում տարակարծիք են, սակայն խիղճը և բարոյականությունը դա են պահանջում: Գնացածներին հետ կանչենք: Ժամանակն է եկել, որ մեր երկրի ուսերից խղճի բեռը թոթափենք: Ու դրանից հետո շատ ավելի լավ երկիր դառնալու ճանապարհ կբռնենք:
Սելդա Ալքոր (դերսանուհի)
- Ես երբեք տարբերություն չեմ դրել հայի, քրդի, հրեայի միջև: Մենք համատեղ կեցությունը սիրող ազգ ենք: Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչ է եղել: Մեզ իրար դեմ ո՞վ տրամադրեց, դա եմ ուզում հասկանալ: Այս երկիրը Թուրքիա կոչելուց հետո ախր մենք միշտ եղբայրաբար ենք ապրել:
Ահմեթ Օզան (դասական երգիչ)
Անատոլիայից հեռացածների տունդարձը նորմալ եմ համարում: Արտասովոր բան չկա դրանում: Իսպանիայից տեղահանված հրեաներին էլ Օսմանյան կայսրությունը իր ծոցն առավ: Բոլորը կարող են գալ և ապրել այստեղ: Աշխարհը բոլորին էլ կբավականացնի:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...