Ռուստամ Մուրադովը կհեռանա. Ինչ է պատահել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մայիսի 13-ին լրանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում գտնվող խաղաղապահ ուժերի ռուսական ռազմական զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի աշխատանքային պայմանագրի վեց ամիսը:
Դա նշանակում է, որ առաջիկայում կարող է նրա փոխարեն մեկ այլ ռուս զինվորական զբաղեցնել այդ պաշտոնը: Բանն այն է, որ, համաձայն պայմանագրի, վեց ամիսըլրանալուն պես ՌԴ իշխանությունները կարող են փոխել հրամանատարին, սակայն ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե, ամեն դեպքում, պարտադիր պահանջ չէ ռոտացիան։
Ռազմական փորձագետը նկատեց, որ Ռուստամ Մուրադովին ՌԴ-ում պարգեւատրել են հայրենիքին մատուցած ծառայությունների համար շքանշանով, ինչը ենթադրում է, որ նրա աշխատանքից գոհ են, եւ չի բացառվում վերջինիս ժամկետը կրկին երկարաձգվի։
Հավելենք, որ նրա նշանակման մասով հետաքրքիր տեղեկություն է առկա ռուսական մամուլում։ Մասնավորապես, ընդգծվում է, որ, բացի Մուրադովից, այլ թեկնածուներ եւս եղել են, եւ ինչպես ասում են, նրան քննարկել են խոշորացույցի միջոցով: Գլխավոր շտաբըպաշտպանության նախարարին է ներկայացրել Ռուստամ Մուրադովին, ապա Սերգեյ Շոյգուն այդ առաջարկն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Բայց, չնայած սրան, հավանական է, որ նրան հետ կանչեն Արցախից




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...