Տարօրինակ տեղեկություն ռուս խաղաղապահներից. ինչ է սպասվում
«Իրավունք» թերթը գրել է, որ «Երեւան-Ստեփանակերտ ճանապարհահատվածում տեղակայված ռուսական խաղաղապահ պահակակետերում ուժեղացված հսկողություն է սկսվել այն բանից հետո, երբ Ադրբեջանի դեմոկրատիայի եւ մարդու իրավունքների ինստիտուտի ղեկավար Ահմեդ Սահիդովը թվիթերյան գրառման մեջ նշել է, թե հունիսին Ստեփանակերտն ամբողջությամբ անցնելու է Ադրբեջանի զինված ուժերի հսկողության տակ:
Խաղաղապահները կանգնեցնում են մեքենաները, հատ-հատ ստուգում մարդկանց եւ բեռնախցիկը»: Տարօրինակ կարող է թվալ, թե ինչու են այս կապակցությամբ ռուս զինվորականներն ուժեղացրել Երեւան-Ստեփանակերտ ճանապարհի հսկողությունը:
Ռուսաստանի հեղինակած եռակողմ թղթով Արցախը զրկվել է անվտանգության ու պաշտպանության հնարավորություններից եւ դարձել ռուսերեն ասած «պռոխոդնոյ դվոռ» թուրքերի համար, նկատի առնելով նաեւ Արցախի միջով անցնող թուրքական «աղեղը», եւ եթե Ստեփանակերտը վերահսկողության տակ վերցնելու սպառնալիքը ենթադրում է ռազմական գործողություններ, ապա դրանք հաստատ տեղի են ունենալու ոչ Հայաստանից: Հայաստանում սովորաբար «ոգեւորություն» է առաջանում Բաքվից երբեմն-երբեմն հնչող նման հայտարարություններից, այն հույսով, թե դրանք ռուսներին «թասիբի» կգցեն:
Այնինչ, դրանք «լրացնում» են Արցախը Հայաստանից պոկելու եւ կարգավիճակը ոչնչացնելու ռուսական քաղաքականությունը. մի կողմից, դրանք կոչված են մեղմելու ՌԴ հակահայ քաղաքականության հանդեպ վերաբերմունքը, մյուս կողմից՝ ավելի ուժեղացնել խաղաղապահների հանդեպ հայերի հույսերը, ինքնուրույն քայլերից հետ պահելու համար:
Ռուս-թուրքական համաձայնությունները եւ «տարաձայնությունները» միասնական համալիր են, այդ թվում քարոզչական պլանում: Ռուսական զորքը Արցախում իրականացնում է Կրեմլի քաղաքականությունը, ոչ ավելի, իսկ այդ քաղաքականությունը վաղուց պարզ է բոլորին: Բաքվից հայտարարության պատրվակով Երեւան-Ստեփանակերտ ճանապարհի ուժեղացված հսկողությունը դրա ապացույցն է:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...