Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Կորսվածը վերականգնելու և երազածը ստանալու միայն մեկ ճանապարհ կա. այդ ճանապարհը «Հայրենիք»-ՀՀԿ միավորումն է. Արթուր Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի հետ Tert.am-ը զրուցել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների, «Հայրենիք»-ՀՀԿ դաշինքի և ընդդիմադիր դաշտում գործող մյուս դաշինքի հետ հարաբերությունների մասին:

«Հիմա շատերը կգան ու կփորձեն համոզել, թե կարող են բոլորիս վերադարձնել ունակ պետություն ունենալու կորսված իրականությունը։ Ուրիշներն էլ կգան և կհամոզեն, որ այս ապիկարների փոխարեն իրենք կարող են բերել այն, ինչի համար մարդիկ փողոց էին դուրս եկել՝ արդար Հայաստան։ Բայց մի փոքր խորը նայողը միանգամից կարող է տեսնել, որ կորսվածը վերականգնելու և երազածը ստանալու միայն մեկ ճանապարհ կա: Այդ ճանապարհը հենց «Հայրենիքի» ու Հանրապետականի միավորումն է»,- նշում է Արթուր Վանեցյանը:

- Պարոն Վանեցյան, արդեն հայտնի է, որ որոշել եք մասնակցել արտահերթ ընտրություններին և մասնակցել ՀՀԿ-ի հետ դաշինքով: Եթե գաղտնիք չէ, գոնե ընդհանուր գծերով կարո՞ղ եք ներկայացնել, թե ինչ եք առաջարկելու ընտրողին և նախընտրական քարոզչության ի՞նչ մարտավարություն եք որդեգրելու։

- Անշուշտ ժամանակը կգա, և մենք այդ մասին խոսելու լիուլի առիթներ կունենանք։ Հիմա կարճ կասեմ միայն հետևյալը. Մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հարց կտանք՝ այս աղմուկ-աղաղակից չե՞ս հոգնել, այս համատարած ստից չե՞ս զզվել, ամեն ինչ ավերակի վերածվելը կարողացե՞լ ես նկատել, չե՞ս կարոտել անվտանգ, խաղաղ ու ստեղծելու տրամադրող երկիր ունենալուն, չե՞ս ուզում էլի բանակ, միջազգային հեղինակություն ու կայունություն ունեցող Հայաստանի քաղաքացի լինել, ի վերջո չե՞ս կարոտել պետություն ունենալուն։ 

Վստահ եմ՝ ամեն ոք կասի այո, բայց...

Մենք կընդհատենք ու ինքներս կշարունակենք՝ ասելով, որ այդ ամենը երեք տարի առաջ կար, բայց մեզ չէր բավարարում, ինչի համար էլ մարդիկ փողոց դուրս եկան` ավելի շատ արդարության, ավելի շատ հավասարության, ավելի շատ բարեկեցության փնտրտուքով։ Արդյունքում վերջինները չստացանք, իսկ առաջինները կորցրեցինք։ Հիմա շատերը կգան ու կփորձեն համոզել, թե կարող են բոլորիս վերադարձնել ունակ պետություն ունենալու կորսված իրականությունը։ Ուրիշներն էլ կգան և կհամոզեն, որ այս ապիկարների փոխարեն իրենք կարող են բերել այն, ինչի համար մարդիկ փողոց էին դուրս եկել՝ արդար Հայաստան։ Բայց մի փոքր խորը նայողը միանգամից կարող է տեսնել, որ կորսվածը վերականգնելու և երազածը ստանալու միայն մեկ ճանապարհ կա: Այդ ճանապարհը հենց «Հայրենիքի» ու Հանրապետականի միավորումն է: Դա ձեզ ասում եմ ես, այս «վայ» իշխանության մեջ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում ամենամեծ արդյունքներ գրանցած ԱԱԾ տնօրենս: Դա նաև ասում են այն հանրապետականները, ովքեր մեծ ավանդ ունեն մեր պետության ու բանակի կայացման ու զարգացման գործում, ովքեր ապացուցել են, որ նույնիսկ մեր տարածաշրջանում կարելի է ունենալ մրցունակ, անվտանգ ու կայուն պետություն: Դեռևս ամեն ինչ կորած չէ, դեռ կա հույսի ճանապարհ ու մեր դաշինքը այդ հույսի ծրագրով է ներկայանալու:

-Սրանից 3 տարի առաջ Դուք հեղափոխության սիմվոլն էիք, իսկ այժմ դաշինք եք կազմել մի ուժի հետ, որը հեղափոխականների հակառակ ճամբարում էր: Ի՞նչը դրդեց ձեզ այս դաշինքին, որը, խոստովանենք, անակնկալ էր շատերի համար:

-Ես հեղափոխությունից հետո նշանակված առաջին ԱԱԾ տնօրենն էի, ու իմ վարքագծից ու գործելաոճից էր նաև կախված, թե հանրությունն ինչպես կընկալի այդ կառույցը: Ես հանրության հետ եղել եմ շփման առումով բաց ու անկեղծ՝ փորձելով կոտրել խորհրդային ԿԳԲ-ի իմիջը։ Հեղափոխական չեմ եղել, չէի էլ կարող լինել՝ գործի բերումով, բայց ինձ առաջարկվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնը, և ես ջանացել եմ ինձ արդարացնել այդ պաշտոնում: Եվ, այո՛, այդ ջանքերի արդյունքում մարդիկ ինձ վստահել են, ինձ հետ կապել են հույսեր, իմ կերպարը մի փոքր, նույնիսկ, միֆականացրել: Այնուամենայնիվ, երբ հասկացա, որ Փաշինյանի հետ աշխատելն անհնար է, պարտավոր էի հրապարակային ասել այդ մասին, չէի կարող սուսուփուս հեռանալ պաշտոնից, ուստի արեցի իմ հայտնի հայտարարությունը։ Պրոֆեսիոնալ գործունեության գաղտնիքներ չբացեցի, ուղղակի զգուշացրեցի, որ մեզ վտանգ է սպառնում, եթե Փաշինյանը կանգ չառնի, բայց, ինչպես տեսնում եք, նա կանգ առնողը չէ, ավելի է խորացել ճահճի մեջ ու երկիրն էլ հետն է տանում:

-Իսկ արդյո՞ք չկա գաղափարական հակասություն Ձեր արտաբերած՝ «վերադարձ անցյալին չի լինելու» արտահայտության և այս դաշինքի միջև:

- «Հայրենիք» կուսակցությունն իրեն հստակ տեսնում է այլընտրանքի դաշտում, երբ ասել է, որ նախկինին վերադարձ չի լինելու և այս իշխանությունները պետք է հեռանան։ Նախկինը հնացած բարքերն են, արատավոր երևույթները, ոչ թե՝ անձինք կամ կուսակցությունները։ Նույն ՀՀԿ-ն, որի վրա նախկինի պիտակ են կպցրել, ինքնամաքրման հսկայական ճանապարհ է անցել, գիտակցել իր շատ սխալներ ու հիմա նոր արժեքներով է ներկայանում: Այսինքն՝ մեզ համար երկրի զարգացման ծրագրերն այնքան կարևոր են, իսկ այդ ճանապարհին Փաշինյանը՝ այնպիսի լուրջ խոչընդոտ, որ պետք է մի կողմ դնել նախապատերազմական բոլոր տարաձայնություններն ու պիտակները և պայքարել երկրի ապագայի համար:

Մենք կողմ ենք լայն հանրային կոնսոլիդացիային, մեր ծրագրերով ու գաղափարներով ընդունելի ենք լինելու հանրության համար։ Ու եթե ԱԱԾ տնօրենի պաշտոնում եմ ընկալվել որպես ժողովրդական մարդ, ուրեմն դա է հանրության հետ շփվելու իմ պատկերացումն ու էությունը, դրա շուրջ են համախմբվել իմ գաղափարակիցները, դրան է վստահել ժողովուրդը։

Փաշինյանը պատերազմի պարտությամբ մեր երկրին այնպիսի հարված հասցրեց, որ հանդարտ տոնով խոսել երկրի վիճակի մասին գրեթե անհնար է, բայց մեկ է, պետք է մեզ ստիպենք՝ մնալ մեր կառուցողական վարքագծին հավատարիմ, լուրջ ծրագրերով, ինտելեկտուալ ու փորձառու թիմով քաղաքական պայքարից դուրս մղել պարտված Փաշինյանին ու նրա ձախողված թիմին։

-Պարոն Վանեցյան, ընդդիմադիր դաշտում ևս մեկ դաշինք կա՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքը, Ձեր և այդ դաշինքը ո՞ր ձայների համար է պայքարելու, արդյոք դա հասարակության նույն զանգվածը չէ և այդ դեպքում նույն ընտրազանգվածի ձայները կիսվելու են երկու դաշինքի միջև։

-Մեր պայքարը հանուն է, ոչ թե ընդդեմ, հանուն մեր երկրի զարգացման, հանուն մեր ժողովրդի ապագայի, որը հնարավոր չէ Փաշինյանի ու նրա թիմի իշխանություն լինելու պարագայում։ Մենք մեր անցած ճանապարհով, մեր ծրագրերով ու գաղափարներով ենք ներկայանալու հանրությանը, ուստի ակնկալում ենք, որ ոչ թե իրարից ձայներ կփախցնենք, ընդհակառակը, ձայներ կբերենք այն ընտրազանգվածից, որը հիասթափվել էր ոչ միայն Փաշինյանից, այլև՝ ընտրությունից, քանի որ չի հավատում, որ ընտրության միջոցով հնարավոր կլինի Փաշինյանին հեռացնել։ Իսկ մենք ասում ենք, որ երկրում նորմալ իշխանություն ձևավորելու, այս պարտված ու ձախողված իշխանությունից ազատվելու համար ընտրությունն ընդամենը անարյուն ու անցնցում միջոց է: