Պաշտպանության նախարարությունը գերիների վերադարձի հարցերով չի զբաղվում
ՀՀ ԱԺ անկախ պատգամավորներ Վարդան Աթաբեկյանը, Թագուհի Թովմասյանը եւ Աննա Գրիգորյանը ապրիլի 26-ին գրության էին ուղարկել ՀՀ Պաշտպանության նախարարություն` գերիների հետ կապված տեղեկություններ ստանալու և ՊՆ նախարարի հետ հանդիպելու նպատակով։ ՊՆ-ից գրությանն ի պատասխան պատգամավորներին հայտնել են, որ Պաշտպանության նախարարությունը գերիների վերադարձի հարցերով չի զբաղվում․ «Պաշտպանության նախարարությունը գերիների վերադարձի հարցերով չի զբաղվում, ուստի նման հանդիպումը գտնվել է ոչ նպատակահարմար»։
Այս թեմային նաև անդրադարձել է Արցախի ԱԻՊԾ նախկին փոխտնօրեն Բորիս Ավագյանը, ով ցանկանում է նախարարից լսել, թե այդ դեպքում ով է զբաղվում գերիների խնդրով, եթե ոչ ՊՆ-ն։
«Ես հաշվում եմ, որ դա մի ճշմարտություն բացեց մեր հասարակության համար, որ իսկապես ՀՀ ՊՆ-ն չի զբաղվում ռազմագերիների հարցով։ Մենք երևի թե պետք է շնորհակալ լինենք նախարարին նման ճշմարիտ պատասխանի համար, որովհետև նա ընդունեց, որ ՊՆ-ն իսկապես միայն ուղարկել է մեր տղաներին այնտեղ պատերազմելու և հիմա այլևս չի զբաղվում ռազմագերիներով և փաստորեն ստացվում է, որ ՊՆ-ն մտածում է, որ ռազմագերիների խնդիրը իրենցը չի։ Հետաքրքիր կլիներ լսել նաև նախարարի պարզաբանումը, թե այդ դեպքում գերիների խնդիրը ում խնդիրն է և ով է զբաղվելու այդ խնդրով եթե ոչ ՊՆ-ն»։
Սոնա Գիշյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...