«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամները մասնակցել են Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Աժդահակ Կիրակոսյանին նվիրված խաչքար-հուշարձանի բացման արարողությանը
Մայիսի 9-ին Դավթաշենի առաջին թաղամասի 14 շենքի բակում տեղի է ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմին կամավոր մասնակցած Աժդահակ Կիրակոսյանին նվիրված խաչքար-հուշարձանի բացման արարողությունը։ Հերոսի հիշատակին նվիրված հուշակոթողի բացման արարողությանը մասնակցել են նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորներն ու կուսակցության Երևանի խորհրդի անդամները։ Աժդահակ Կիրակոսյանը (1997թ․) Երևանի Պետական Մանկավարժական Համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսանող էր։ Ընդգրկվել է Շուշին պաշտպանելու համար ձևավորված արագ արձագանքման 23 հոգանոց դասակի կազմում։ Նոյեմբերի 3-ին, հայտնվելով շրջափակման մեջ և ստանալով վիրավորում, չի ենթարկվել նահանջելու հրամանին և վիրավոր հրամանատարի հետ հերոսաբար զոհվել է Շուշիի մատույցներում։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...