Արա Աբրահամյանի խիստ կոչը Նիկոլ Փաշինյանին
Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանին կոչ է արել գիտակցել Սյունիքում ծավալվող իրադարձությունների համար իր անձնական պատասխանատվությունը և անմիջապես գործի դնել առկա ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ռեսուրսները և մեխանիզմները՝ պաշտպանելու երկրի սահմանները և Հայաստանի բնակչության անվտանգությունը
Արա Աբրահամյանի կոչում ասվում է.
«Ձեր անգործունակ հայտարարություններով և կոչերով միայն գործունեության պատրանք եք ստեղծում՝ վնասելով Հայաստանի պետականությանը և նրա բնակչությանը:
Հասարակությունն իրավունք ունի իմանալ.
- Ինչո՞ւ ոչինչ չեք ձեռնարկել Հայաստանի տարածք Ադրբեջանի զինուժի ստորաբաժանումների ներխուժումը և հայկական բնակավայրերի մոտ տեղակայումը կանխելու համար:
- Ե՞րբ եք իմացել ադրբեջանական զորքերի առաջխաղացման մասին: Արդյո՞ք տեղեկություններ ունեցել եք ռազմական ներխուժման մասին, թե՞ Հայաստանի հատուկ ծառայություններն ու ուժային կառույցները գլխավորապես զբաղված են Ձեր անձնական անվտանգությամբ և հանգստությամբ:
- Որպես գերագույն հրամանատար ի՞նչ եք արել, որպեսզի ադրբեջանական դիվերսիոն խմբավորումներին հակահարված տրվեր: Ինչո՞ւ նրանք չշրջապատվեցին և չգերեվարվեցին և դեռ գտնվում են Հայաստանի տարածքում:
- Ինչո՞ւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ Սյունիքի մարզի իրադարձությունների կապակցությամբ օգնություն չեք խնդրել: Այս ամենը Ձեզ Ռուսաստանին «դիմելու» «արցախյան» սցենարը չի՞ հիշեցնում:
- Ինչո՞ւ եք կարգադրել դիմել ՀԱՊԿ-ին Կոլեկտիվ անվտանգության պայմանգրի 2-րդ հոդվածի հիմքով (սպառնալիք պետությանը) այլ ոչ թե 4-րդ հոդվածով (հարձակում մետության վրա):
- Պարոն Փաշինյան, պետության ղեկավարի պաշտոնակատար լինելը չի նվազեցնում Ձեր գործողությունների և անգործության համար պատասխանատվության աստիճանը: Հենց Դուք եք այսօր ինչպես Սյունիքում, այնպես էլ ամբողջ Հայաստանում կատարվող իրադարձությունների գլխավոր պատասխանատուն և մեր հայրենիքի նկատմամբ ոտնձգությունների հանդեպ հայաստանյան իշխանությունների փաստացի անգործության գլխավոր մեղավորը:
- Ձեզ կոչ ենք անում անմիջապես գործի դնել առկա ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ռեսուրսները և մեխանիզմները՝ պաշտպանելու երկրի սահմանները և Հայաստանի բնակչության անվտանգությունը»:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...