Իմ տեղեկություններով` Սև լճի տարածքում`Սյունիքում, ադրբեջանցիները չորս դիրք կունենան ու 60 զինվոր. Վահե Հակոբյան
Իմ ունեցած տեղեկություններով` Սյունիքի մարզում ադրբեջանական չորս դիրք կլինի` յուրաքանչյուրում 15֊ական զինվոր։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ,«Վերածնվող Հայրենիք» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։
«Այսօրվա բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Սև լճի տարածքում ունենալ հավասարաչափ ուժեր. չորս դիրք կունենան ադրբեջանցիները, չորս դիրք հայկական կողմը։ Աբսուրդն այն է, որ իրենք են պարտադրում, թե մենք քանի զինվոր ու դիրք ունենանք մեր հողում։ Ի դեպ, այսօրվա ունեցածն էլ, լավ, թե վատ, այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել Մուրադովի ջանքերով»,- ասաց Վահե Հակոբյանը:
Դիտարկմանը, թե փաստացի ադրբեջանցիները հատեցին ՀՀ պետական սահմանն ու մնացին այստեղ, Վահե Հակոբյանն ասաց` այո. «Ստացվում է՝ ոչ միայն հետ չգնացին, այլ դիրք ու զինվոր են ունենում»։
Սյունիքի նախկին մարզպետը կարծիք հայտնեց, որ սա դեռ գծագրվածի մի մասն է, սա դեռ ամենը չէ, սա զուտ պայմանավորվածության մի մասն է, ինչը անգործունակ իշխանությունը փորձում է ներկայացնել որպես ձեռքբերում, այնինչ, ի վիճակի չէ պաշտպանել ՀՀ պետական սահմանը, դուրս հանել ադրբեջանցիներին, որոնք եկան ու փաստորեն մնացին։




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Երևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Տիգրանաշենն այն կետն է, որի շուրջ Փաշինյանը գնալու է բախման ուժայինների հետ․ Ավետիք Չալաբյան