Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Իշխանությունները փոքր քայլերով վերացնում են մեր երկրի էլիտան․ Ատոմ ՄխիթարյանՀանձնելով Տիգրանաշենը` Փաշինյանն Ադրբեջանի առջև բացում է Հայաստանի դարպասը․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գնալով ավելի են խզվելու․ Էդմոն ՄարուքյանՄենք պետք է չհանձնվենք և շարունակենք մեր արդար պահանջը Արցախի վերադարձի համար․ Ցոլակ ԱկոպյանՆիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան«Կարապետյան» Հիմնադրամի համար հոգևոր-մշակութային արժեքների պահպանումն ու զարգացումը առաջնահերթություն է. Գոհար ՂումաշյանԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Հասարակություն

Հայաստանին օդուջրի պես անհրաժեշտ է ճգնաժամային կառավարություն. Տեր-Պետրոսյանը կրկնել է Թովմասյանի միտքը

Հայաստանին օդուջրի պես անհրաժեշտ է ճգնաժամային կառավարություն։ Գործող իշխանությունները ապականում են ամեն ինչ, իսկ առաջիկա խորհրդարանական ընտրությունները սպառնում են նոր անկայունություն բերել Հայաստանի Հանրապետությանը։
 
Հայ ազգային կոնգրեսի համագումարում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ ուշագրավ մի դիտարկում է արել։ Խոսելով երկրորդ և երրորդ նախագահների հետ համատեղ դաշինք կազմելու իր ձախողված նախաձեռնության մասին՝ առաջին նախագահը նշել է, թե առաջարկել է, որ իրենցից որևէ մեկը չզբաղեցնի վարչապետի պաշտոնը։
 
«Իմ կարծիքով, անհրաժեշտ էր ձևավորել հիմնականում տեխնոկրատներից կազմված ճգնաժամային կառավարություն՝ լուրջ փորձառությամբ և կառավարչական հմտություններով օժտված վարչապետի գլխավորությամբ»,- նշել է Տեր-Պետրոսյանը՝ կրկնելով դեռ մեկ ամիս առաջ քաղաքական այլ գործչի հնչեցրած միտքը։
 
Հիշեցնենք, որ ճգնաժամային կառավարության անհրաժեշտության մասին դեռ մեկ ամիս առաջ նշել էր նաև «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ, «Թովմասյան» հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանը: Նրա խոսքով, երկրում առկա անառողջ մթնոլորտի և քաղաքական ճգնաժամի լավագույն լուծումը կլինի «ճգնաժամային կառավարիչների» ժամանակավոր կառավարության ձևավորումը, որը թույլ կտա որոշակի ժամանակահատվածում հանդարտեցնել առկա վիճակը, կանխել տնտեսական կոլապսը:
 
Թովմասյանը նաև մատնանշել էր, որ արտահերթ ընտրությունների գնալը վտանգավոր հետևանքներ կունենա։ Երեկ էլ նա անդրադարձել է Սյունիքում ստեղծված իրավիճակին, արձանագրել, որ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն այսպիսի դեպքերի համար էի բազմիցս ասում, որ պետք չէ գնալ ձևական ընտրությունների, քանզի նրանց սխալներն են առաջացնում քաոսային վիճակ»։
 
Պատերազմից վեց ամիս անց դեռ չի հաջողվել կայունացնել իրավիճակը, տնտեսությունը վերականգնելու ուղիներ մատնանշել, թեև գիտակից քաղաքական գործիչները ահազանգում են վտանգների մասին։
 
Հայաստանը զարգանալու շանս կարող է ունենալ միայն ճգնաժամային կառավարության ձևավորման դեպքում։
 
Արամ Սահակյան