ՊՆ հայտարարություն է տարածել․ չի բացառում ուժային տարբերակը
ՊՆ հայտարարություն է տարածել․ չի բացառում ուժային տարբերակը
Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին մայիսի 12-ին և 13-ին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 18-ի երեկոյան դրությամբ, փոփոխություն չի կրել։ Իրադրությունը համեմատաբար հանգիստ է։
ՀՀ պաշտպանության նախարարությունը կարևորում է խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը և բարձր գնահատում այդ ուղղությամբ տարբեր երկրների և միջազգային կառույցների կողմից ներդրված ջանքերը, հաշվի նստելով նրանց հնչեցրած՝ խաղաղ հանգուցալուծման կոչերի հետ։ Այս առումով, մայիսի 14-ից մեկնարկած բանակցությունները դեռևս ընթացքի մեջ են:

Այդուհանդերձ, ողջամիտ ժամկետներում խաղաղ կարգավորման բացակայության, այն է՝ ադրբեջանցի զինվորականների՝ առանց նախապայմանների իրենց ելման դիրքեր չվերադառնալու դեպքում, ՀՀ ԶՈՒ իրավունք են վերապահում խնդիրը լուծել այլ, այդ թվում նաև ուժային տարբերակով։
Մեկ անգամ ևս հայտարարում ենք, որ ցանկացած ոտնձգություն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ բացարձակ անընդունելի է, և ադրբեջանցի զինվորականները պարտավոր են լքել Հայաստանի Հանրապետության տարածքը։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»