Իսկական սոցհարցումների արդյունքում հաղթում է 44-օրյա պատերազմի մասնակիցը
Սույն թվականի հունիսի 20-ին Հայաստանում տեղի է ունենալու Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններ: Քաղաքական բոլոր ուժերը և գործիչները ակտիվորեն պատրաստվում են արտահերթ ընտրություններին, սակայն, ի վերջո հասարակությո՛ւնն է որոշելու, թե ում է ցանկանում վստահել իր, իր ընտանիքի և Հայաստանի ապագան՝ առնվազն հաջորդ հինգ տարիների համար:
Արտահերթ ընտրությունների օրվանից մեկ ամիս առաջ Pressmedia.am լրատվական կայքը սոցհարցման միջոցով պարզել է, թե քաղաքական գործիչներից ով հասարակական որչափ աջակցություն ունի, և ում կտա ընտրողն իր ձայնը, եթե արտահերթ ընտրությունները տեղի ունենան առաջիկա կիրակի օրը:
Սոցհարցմանը Երևանում և Հայաստանի 10 քաղաքներում մասնակցել են 1.840 չափահաս մարդիկ, ովքեր ունեն ընտրության իրավունք:
Սոցհարցման թերթիկում ներառվել էր ընտրություններին մասնակցել պատրաստվող հիմնական քաղաքական գործիչների անուններն, ինչպես նաև նկարագրել էինք երկու հնարավոր թեկնածուների՝ առանց անվանական նշելու, թե ում նկատի ունենք: Հարցաթերթիկը, որը լրացրել են հարցման մասնակիցները, ուներ հետևյալ տեսքը.
Եթե Հայաստանում առաջիկա կիրակի օրը տեղի ունենան Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններ, ապա ո՞ր թեկնածուին կտաք Ձեր ձայնը.
- Լևոն Տեր-Պետրոսյան,
- Ռոբերտ Քոչարյան,
- Սերժ Սարգսյան,
- Նիկոլ Փաշինյան,
- Թեկնածու, ով անձամբ մասնակցել է 44-օրյա պատերազմին, ով ունի պետական կառավարման փորձ և երբեք չի եղել կոռուպցիայի մեջ,
- Գործարար, բարերար, ով անձամբ չի մասնակցել 44-օրյա պատերազմին,
- Այլ թեկնածու,
- Ոչ մեկին:
Եվ այսպես, հարցմանը մասնակցած 1.840 ընտրողներից 20-ը կամ 1,08 տոկոս հայտարարել են, որ պատրաստ են քվեարկել առաջին նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանի օգտին, Ռոբերտ Քոչարյանի օգտին՝ 170 ձայն կամ 9,23 տոկոս, Սերժ Սարգսյանի օգտին՝ 20 ձայն կամ 1,08 տոկոս, Նիկոլ Փաշինյանի օգտին՝ 470 ձայն կամ 25,54 տոկոս, Թեկնածու, ով անձամբ մասնակցել է 44-օրյա պատերազմին, ունի պետական կառավարման փորձ և երբեք չի եղել կոռուպցիայի մեջ՝ 700 ձայն կամ 38,04 տոկոս, Գործարար, բարերար, ով անձամբ չի մասնակցել 44-օրյա պատերազմին՝ 60 ձայն կամ 3,26 տոկոս, այլ թեկնածու՝ 220 ձայն կամ 11,95 տոկոս, ոչ մեկին՝ 180 ձայն կամ 9,78 տոկոս:
Կարեն Մանուկյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...