Մեր հայրենիքը սպառնալիքների տակ է․ հրավիրում եմ՝ մասնակցելու համազգային աղոթքի արարողությանը. Արտակ Թովմասյան (տեսանյութ)
Մայիսի 24-ին` ժամը 18․30-ին, հրավիրում ենք բոլորին «Դվին» համալիր՝ խոսելու ստեղծված իրավիճակի մասին, քննարկելու մեր երազած Հայաստանը կառուցելու ծրագրերն ու անելիքները և մասնակցելու համազգային աղոթքի արարողությանը։ Այս մասին իր տեսաուղերձում ասել է «Թովմասյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Թովմասյանը:
Նա իր ուղերձում, մասնավորապես, ասել է.
«Սիրելի հայրենակիցնե՛ր, այսօր մենք ապրում ենք անկումային ժամանակներ։ Մարդիկ վստահություն չունեն վաղվա օրվա հանդեպ, անորոշ և մշուշոտ է ապագան։ Չկա հավատ ո՛չ իշխանության, ո՛չ ընդդիմության, ո՛չ առհասարակ քաղաքական ուժերի հանդեպ, մեր հայրենիքը սպառնալիքների տակ է:
Մեր ազգի պատմության մեջ նման իրավիճակներ էլի են եղել, բայց մեր հավատի ու եկեղեցու շնորհիվ դարեր ի վեր կարողացել ենք ապրեցնել մեր հայրենիքը՝ նույնիսկ ամենաանհնար ու ճգնաժամային իրավիճակներում։
Անվստահությունն ու անորոշությունը զրկում են մեր ազգին հույսից և ապահով ապագայի տեսլականից։ Այսպես երկար շարունակվել չի կարող։ Հաշվի առնելով, որ հայրենիքը սպառնալիքների մեջ է՝ առաջարկում ենք վերկանգնել մասնատվածությունից, թոթափել ատելությունն ու չարությունը, միմյանց հանդեպ լցվել սիրով և վստահությամբ։
Մայիսի 24-ին` ժամը 18․30-ին, հրավիրում ենք բոլորին «Դվին» համալիր՝ խոսելու ստեղծված իրավիճակի մասին, քննարկելու մեր երազած Հայաստանը կառուցելու ծրագրերն ու անելիքները և մասնակցելու համազգային աղոթքի արարողությանը։
Մենք պարտավոր ենք միաբանելու ազգի ներուժն ու կարողությունը՝ հանուն մեր վաղվա սերնդի հույսով և հավատով լի ապագայի։
Խորհենք, թե ինչ երկիր ենք ցանկանում կառուցել և ինչ ժառանգություն թողնել հաջորդ սերունդներին։
Այսօր Հայաստանում վտանգավոր չափերի է հասնում ատելության խոսքն ու այլակարծության հանդեպ անհանդուրժողականությունը։ Մի պահ կանգ առնենք, մեր հայացքներն ուղղենք Աստծուն և խաղաղվենք։ Եկել է միաբանվելու ժամանակը, և ես վստահ եմ, որ Միասին Մենք Կարող ենք»:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...