Նոր գերի ունենք. Ծնողները պահանջում են իրենց որդուն. Տեսանյութ
Այսօր ադրբեջանական կողմը տեսանյութ էր տարածել, որտեղ երևում էր, թե ինչպես են ադրբեջանցիները հայ զինծառայողին հալածում, ապա տանում են։ ՀՀ պաշտպանության նախարարությունը ժամեր տևած լռությունից հետո պարզաբանում ներկայացրեց՝ հայտնելով, որ տեսանյութն ուսումնասիրվում է՝ միաժամանակ շեշտելով, որ ֆեյսբուքյան ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածվող տեսանյութը՝ ադրբեջանցի և հայ զինվորականների մասնակցությամբ, առնչություն չունի Սյունիքի և Գեղարքունիքի վերջին դեպքերի հետ։
Այս հրապարակումն ակտիվորեն տարածեցին նաև մի շարք իմքայլական պատգամավորներ, իսկ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն էլ այն «հերթական տեղեկատվական աղբ»-ը համարեց: Պաշտպանության նախարարությունն ավելի ուշ տարածած մեկ այլ հաղորդագրությամբ հայտնեց, որ տեսանյութի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դեպքն իրականում տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 17-ին, հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում:
MediaHub.am-ին մանրամասներ են հայտնի դարձել հրապարակված տեսանյութի վերաբերյալ։ Մասնավորապես, մեր աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Կութում։ Վերջինս պայմանագրային զինծառայող է, նախնական տվյալով՝ Տավուշի մարզից։ Տղայի ծնողներն այս պահին Գեղարքունիքի մարզում են, պահանջում են իրենց որդուն։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...