Աշոտ Փաշինյանն առանձնատուն է նվեր ստացել Ղազախստանում, նաև՝ «Լեքսուս» ջիփ. բացառիկ լուսանկար
Փաշինյան ընտանիքի կարողություններն անկասելի արագությամբ ավելանում են: Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWSPRESS.am-ը, Կանադայի Տորոնտո քաղաքում 9 մլն դոլարով առանձնատուն է ձեռք բերել վարչապետ Ժ/Պ-ի տիկին Աննա Հակոբյանը:
Ի տարբերություն մայրիկի, Երևանի կենտրոնում գարեջրատուն ձեռք բերած Աշոտ Փաշինյանն առանձնատուն է նվեր ստացել Ղազախստանում: Դրա արժողությունը կազմում է մոտ 325 միլիոն ղազախական թենգե (մոտ 757 հազար դոլար):
Մեր աղբյուրի խոսքով՝ Աշոտն այն նվեր է ստացել «լավ» և «հնազանդ» արարքի համար:
Առանձնատունը, որի ներսում ամեն ինչ արծաթապատ է, գտնվում է Ակմոլինսկի շրջանում:
Բացի առանձնատնից, Փաշինյան Աշոտը նաև «Լեքսուս» ջիփ է նվեր ստացել:
Թե որն է «լավ» ու «հնազանդ» արարքը, առայժմ չենք պարզել, բայց այն, որ նախկինում այսպիսի թանկարժեք նվերներ նա չէր ստանում, վկայում է այն պարզ ճշմարտության մասին, որ այդ արարքն իրագործելու ճանապարհին նա օգտագործել է հոր լծակներն ու այն արտոնությունները, որոնք ստացել է Փաշինյանի՝ վարչապետ դառնալով:
NEWSPRESS.am-ի ձեռքի տակ է հայտնվել Աշոտի ստացած առանձնատան բացառիկ լուսանկարը:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...