Փաշինյանի ու ԱԳՆ-ի դիրքորոշումների տարբերությունը. Սուրեն Սուրենյանց
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցում վարչապետի ու ԱԳՆ-ի դիրքորոշումները սկզբունքորեն տարբերվում են։
Փաշինյանն այդ գործընթացը տեսնում է եռակողմ ձևաչափով, որտեղ ստորադասվում է ինչպես եռանախագահության ինստիտուտը, այնպես էլ՝ ԼՂ խնդրի քաղաքական կարգավորումը։
ԱԳՆ-ն շեշտը դնում է հակամարտության կարգավորման գերակայության վրա՝ միայն այդ համատեքստում դիտարկելով դելիմիտացիայի ու դեմարկացիայի խնդիրները ու, բնականաբար, առաջին առաջին պլան է բերվում ԵԱՀԿ ՄԽ-ն։
Ինձ ավելի հոգեհարազատ է երկրորդ տարբերակը, սակայն նույնիսկ դա չէ էականը, այլ այն, որ Հայաստանի համար սկզբունքային այս հարցում պետական համակարգը ցուցաբերում է ոչ միասնական դիրքորոշում, ինչն, անշուշտ, օգտագործվելու է մեր հակառակորդի ու նրա հովանավորների կողմից։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...