Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արտահանման սահմանափակումներ, բարձր ինքնարժեք և միջնորդներ․ ինչու է գյուղմթերքը շարունակում թանկանալ․ Հրայր Կամենդատյան Հեղափոխություն արևային վահանակների արտադրության մեջ. Ապագայի տեխնոլոգիան բացում է նոր հորիզոններ Սիցիլիա դարձած երկիր․ մեկ շաբաթում՝ երեք աղմկահարույց հրաձգություն, զոհ և վիրավորներ․ Մարիաննա Ղահրամանյան Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում նախօրեին հարյուրավոր հավատացյալներ՝ Ծառուկյան ընտանիքի անդամների հետ համատեղ աղոթք են հնչեցրել․ Իվետա Տոնոյան Գարգառի հոգսերը. աշխատատեղ չկա, գյուղտեխնիկա չկա, երեխաներն էլ խաղալու տեղ չունեն. Նարեկ Կարապետյան «Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ» Երբ խոսակցությունների ծավալը գրեթե միշտ գերազանցում է իրականում կատարվող գործի ծավալին. «Փաստ» Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. ի՞նչ գործնական, կիրառական նշանակություն կարող է ունենալ ատենախոսությունը. «Փաստ» Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ» Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ» Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ» Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան
Քաղաքական հաշվեհարդարի նոր սահմանը․ մորն արգելել են խոսել երեխայի հետ․ Էդմոն ՄարուքյանՆույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱնհրաժեշտ է միավորել իշխանություններից դժգոհ բոլոր քաղաքացիներին. Անահիտ ԱդամյանԱվետիք Չալաբյան անձի մասշտաբի և ներուժի, սև մետալուրգիայի զարգացման, Չինաստանի հետ աշխատանքի փորձի մասին. Արմեն ՄանվելյանՀայաստանում կալանք տալու համատարած պրակտիկան բացարձակ անհամարժեք է և հակասում է մեր Սահմանադրությանը․ Ավետիք Չալաբյան ԱՄՆ-Իրան լարվածության ֆոնին նավթի գինը գերազանցել է 90 դոլարը Ֆասթ Բանկի ամենամեծ ներուժը տեխնոլոգիական մտածողությունն է․ ֆինանսական տնօրեն Գոհար Հարությունյան Արտահանման սահմանափակումներ, բարձր ինքնարժեք և միջնորդներ․ ինչու է գյուղմթերքը շարունակում թանկանալ․ Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի կալանավորումը դա վրեժխնդրություն է, սակայն այդ վրեժխնդրությունը իր նպատակներին չի հասնիՄեր տարածաշրջանում այնպիսի իրավիճակ է, որ ով վերահսկում է Սյունիքը, վերահսկում է ողջ Կովկասը. Արշակ ԿարապետյանՏեր ենք կանգնելու մեր ընտրական իրավունքին. արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիներ Վանաձորի լիճը պետք է բարեկարգել՝ պահպանելով այն որպես լողալու և նավակ վարելու համար նախատեսված հանգստյան գոտի․ Էդմոն ՄարուքյանՀեղափոխություն արևային վահանակների արտադրության մեջ. Ապագայի տեխնոլոգիան բացում է նոր հորիզոններ Սիցիլիա դարձած երկիր․ մեկ շաբաթում՝ երեք աղմկահարույց հրաձգություն, զոհ և վիրավորներ․ Մարիաննա ՂահրամանյանՍուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում նախօրեին հարյուրավոր հավատացյալներ՝ Ծառուկյան ընտանիքի անդամների հետ համատեղ աղոթք են հնչեցրել․ Իվետա ՏոնոյանԳարգառի հոգսերը. աշխատատեղ չկա, գյուղտեխնիկա չկա, երեխաներն էլ խաղալու տեղ չունեն. Նարեկ Կարապետյան «Համահայկական ճակատ» շարժման անդամ Աննա Ղուկասյանի գրառումը Գնդապետ Արտակ Ղազարյանի մասինՊայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտՀնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտԱմառային զորակոչը շարունակվում է. «Զինուժ»-ի անդրադարձը
Հասարակություն

Կետ առ կետ բացատրեմ, թե ինչ հետևանքներ է ունենալու Հայաստանի համար այն փաստաթուղթը, որը ստորագրվելու է

Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Կետ առ կետ բացատրեմ, թե ինչ հետևանքներ է ունենալու Հայաստանի համար այն փաստաթուղթը, որը պատրաստվում ստորագրել կապիտուլյանտ Ն. Փաշինյանը։

◾ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն այն սահմաններով, որը թելադրում է Ադրբեջանը։ Այդ թվում բոլոր վիճելի տարածքներն անցնում են Ադրբեջանին։

◾ Ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանը վերջնականապես հրաժարվում է հայկական Արցախից։ Որպես արդյունք՝ Արցախի հայությունը վերջնականապես հայաթափվում է։

◾ Հայաստանը Ադրբեջանին է հանձնում Տավուշի և Արարատի մարզում գտնվող մի շարք տարածքներ (տե՛ս կից Սեդրակ Մկրտչյանի քարտեզները՝ հանձնվող տարածքների նշումով) որոնք ԽՍՀՄ տարիներին տարօրինակ որոշումներով տարբեր տարիներին տրվել են Խորհրդային Ադրբեջանին։ Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանին տալ հայկական անկլավը (Արծվաշեն)։ Եթե նույնիսկ այդպիսի բան լինի, ապա Արծվաշենում, որը հեռու է ՀՀ-ից մոտ 7 կմ և բոլոր կողմերից շրջափակված է Ադրբեջանով, որևէ հայ մարդ բնակություն չի հաստատի։ Այսինքն՝ զիջման դիմաց մենք որևէ բան չենք ստանում։

◾ Տարածքային զիջումների արդյունքում Տավուշի, Արարատի և Վայոց Ձորի մարզերում մենք ստանում ենք Ադրբեջան-Թուրքիա ուղիղ ռազմական ներկայություն, որը ամեն հարմար առիթի փորձելու է խորացնել ներկայությունը և ճնշում գործադրել Հայաստանի վրա։

◾Նույն տարածքային զիջումների արդյունքում Հայաստանը զրկվում է արտաքին աշխարհի հետ կապող իր երկու հիմնական ճանապարհաների անվտանգությունը։ Իրանի հետ ճանապարհի Գորիս-Կապան հատվածը արդեն դեկտեմբերից թուրքերի վերահսկողության տակ է, իսկ նոր զիջումներով թուրքերի վերահսկողության տակ կհայտնվի նաև Վրաստանի հետ կապող ճանապարհը։ Այսինքն «տրանսպորտային ապաշրջափակում» գեղեցիկ արտահայությունը իրականության մեջ վերածվում է Հայաստանի լիարժեք շրջափակման։

◾ Հայաստանը Սյունիքով հատուկ կարգավիճակ ունեցող ճանապարհ՝ միջանցք է տալիս Թուրքիային և Ադրբեջանին, որը ամրագրված է նոյեմբերի 9-ի կապիտուլիացիոն փաստաթղթով։ Հայաստանը որևէ նման բան Ադրբեջանից չի ստանում։ Ադրբեջանով անցնող ճանապարհները ոչ միայն ձեռնտու չեն, այլև որևէ անվտանգային երաշխիք չունեն հայերի համար։

◾ Ադրբեջանը և Թուրքիան տարբեր միջոցներով ճնշում են գործադրելու, որպեսզի մենք հրաժարվենք սեփական բանակից (այդ թեմայով արդեն իսկ երկու երկրները աշխատում են, իսկ տեղական օկուպացիոն ռեժիմը սկսել է կրճատել բանակի թիվը)։ Մենք զրկված ենք լինելու դիմադրելու որևէ հնարավորությունից
Որպես արդյունք՝ Հայաստանը զրկվում է իր աշխարհաքաղաքական կշռից, 5 տարվա հեռանկարում վերջնականապես կորցնում է Սյունիքը և վերածվում է Թուրքիայի և Ադրբեջանի գաղութի։ Ֆորմալ առումով մենք պետություն դեռ կունենանք (դրոշ, գերբ, հիմն և այլն), բայց իրականության մեջ կլինենք ամբողջապես Թուրքիայի և Ադրբեջանի կամքից կախված երկիր, որոնք կթելադրեն մեր գոյության իրենց պայմանները։ Պիտի հիշեցնեմ նաև, որ վերջիններիս պլաններում այս տարածքում անկախ ու ուժեղ Հայաստան պետության գոյությունը անթույլատրելի է, նրանք հետևողական թուլացնելու են Հայաստանը։

Ու եթե ձեզ թվում է, որ նույնիսկ այսպիսի նվաստացուցիչ պայմաններում կարողանալու եք հանգիստ ձեր հացը վաստակել ու անվտանգ քնել, ապա չարաչար սխալվում եք։

Չե՞ք հավատում։ Հարցրե՛ք Կիպրոսի հույներին, Սիրիայի հայերին կամ սյունեցիներին։

ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆ | Հայաստանի դե ֆակտո թուրքամետ իշխանության պարագլուխը պատրաստվում է ստորագրել Հայաստանի երկրորդ կապիտուլիացիան։ Եվ դա անելուն կարող է խանգարել միայն ժողովրդական անհամաձայնությունը։

Բացատրե՛ք սա ձեր ընկերներին, բարեկամներին ու ինքներդ ինքնակազմակերպվեք, մի՛ սպասեք որևէ մեկին։ Մի՛ տրվեք էժան շանտաժի։ Հայաստանում կան վատ ու լավ ղեկավարներ, բայց դավաճանը մեկն է, որին պետք է կանգնեցնել։

Իմ պարտքն է զգուշացնել, որ Հայաստանը այս երկրորդ կապիտուլիացիայից կարող է և երբեք չվերականգնվել։

 

ավելին