Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ»
Իշխանությունները փոքր քայլերով վերացնում են մեր երկրի էլիտան․ Ատոմ ՄխիթարյանՀանձնելով Տիգրանաշենը` Փաշինյանն Ադրբեջանի առջև բացում է Հայաստանի դարպասը․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գնալով ավելի են խզվելու․ Էդմոն ՄարուքյանՄենք պետք է չհանձնվենք և շարունակենք մեր արդար պահանջը Արցախի վերադարձի համար․ Ցոլակ ԱկոպյանՆիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան«Կարապետյան» Հիմնադրամի համար հոգևոր-մշակութային արժեքների պահպանումն ու զարգացումը առաջնահերթություն է. Գոհար ՂումաշյանԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերով
Հասարակություն

Ամենապահանջված մասնագիտությունները. ԳԹԿ-ն ամփոփել է հայտագրման առաջին փուլի արդյունքները

ՀՀ ԿԳՄՍՆ Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանն «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում այսօր ամփոփել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2021 թվականի ընդունելության քննությունների հայտագրման առաջին փուլի արդյունքները: Հայտագրումն ընթացել է ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը ներառյալ:

Կարո Նասիբյանի խոսքով՝ այդ ընթացքում համակարգի որևէ խափանում, բողոք և դժգոհություն չի արձանագրվել. դիմորդները հնարավորություն են ունեցել 24-ժամյա ռեժիմով առցանց հայտագրվել dimord.am կայքում:

«Ընդամենը 2 դիմորդ է եղել, որ չի հասցրել հայտագրվել, որոնց ուղղորդել ենք հայտագրման երկրորդ փուլ: Առաջին փուլում դիմորդները հայտագրել են նախընտրած բուհը, մասնագիտությունը և դրա համար պահանջվող քննությունը: Միայն նախորդ տարի են ընդունելության քննությունները կազմակերպվել մեկ փուլով. այս տարի դրանք անցկացվում են երկու փուլով, որոնք հավասարազոր ընթացակարգեր են ենթադրում: Միայն այդ փուլերի ավարտից հետո կանցկացվի մրցույթ: Այսինքն՝ մրցույթը կիրականացվի մեկ, իսկ հայտագրումը՝ երկու փուլերով»,- ասուլիսի ընթացքում նշել է Կարո Նասիբյանը և հավելել, որ երկրորդ փուլի հայտագրումը տեղի կունենա հունիսի 26-ից հուլիսի 1-ը: Դրան, ըստ բանախոսի, կարող են մասնակցել ՀՀ երկքաղաքացիները և օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած ՀՀ քաղաքացիները, առաջին փուլում ընդունելության դիմում-հայտ չներկայացրածները, ինչպես նաև տվյալ տարվա ամառային զորակոչից զորացրված կամ մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդները: Նրանց հայտագրումը կկատարվի նույն` մեկ բուհի մեկ մասնագիտություն սկզբունքով` dimord.am կայքում առցանց հայտ լրացնելու տարբերակով:

Կարո Նասիբյանը ներկայացրել է նաև հայտագրման արդյունքները, համաձայն որոնց՝ միասնական քննություններին կմասնակցի 11486 դիմորդ, որոնցից ներբուհականին՝ 1899-ը: Ներբուհական քննություններ կհանձնեն արվեստի և սպորտի բնագավառների մասնագիտություններ ընտրած դիմորդները: Բանավոր քննություններին, ներառյալ ստեղծագործական աշխատանքը, կմասնակցի 854 դիմորդ:

Ըստ բանախոսի՝ միասնական քննություններին հայտագրված դիմորդներից 529-ն Արցախի Հանրապետությունից են: Կարո Նասիբյանն այդ առումով պարզաբանել է՝ քանի որ Արցախում քննությունները կազմակերպվում են նույն թեստերով, հետևաբար քննությունների օրերը ևս նույնը կլինեն:

Նրա խոսքով՝ հուլիսի 19-26-ը նախատեսված է լրացուցիչ փուլի հայտագրումը, որի ընթացքում բուհերում առկա թափուր մնացած տեղերի համար դիմորդները հնարավորություն կունենան վճարովի և անվճար համակարգերով հայտագրել մինչև 6 մասնագիտություն` ըստ իրենց հանձնած միասնական քննությունների դրական միավորների:

ԳԹԿ ներկայացուցիչը տեղեկացրել է նաև, թե որ առարկաներից և մասնագիտություններից են առավել շատ հայտագրվել դիմորդները: Առաջին տեղում «Մաթեմատիկան» է, օտար լեզուներից պահանջված է «Անգլերենը», իսկ երրորդ տեղում է «Հայոց լեզու և հայ գրականությունը»: Բացառություն են կազմում ՀՀ Տավուշի մարզը և Արցախը, որտեղ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկաներից քննություն հանձնողները երկրորդ տեղում են:

Ըստ մասնագիտությունների՝ դիմորդներն առավել նախընտրել են Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ»՝ 591, ԵՊՀ-ի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա»՝ 337, ԵՊՀ-ի «Իրավագիտություն»՝ 304, Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ֆինանսներ»՝ 245 և Բրյուսովի անվան պետական համալսարանի «Սերվիս» մասնագիտությունները՝ 245 դիմորդ:

«Վերոնշյալ չորս մասնագիտությունները վերջին տարիներին միշտ եղել են առաջատարների թվում, այս տարի միակ նորությունը «Սերվիս» մասնագիտությունն է, որին առաջնահերթություն են տվել դիմորդները»,- պարզաբանել է ԳԹԿ ներկայացուցիչը:

«Տարիներ շարունակ դիմորդները հայտագրել են մասնագիտություններ, որոնք այնքան էլ չեն նախընտրել կամ գիտելիքները չեն բավարարել: Այս տարի մասնագիտական կողմնորոշման հարցն ավելի հստակ է դրվել, և այս համակարգը կարծես արժանացել է թե՛ դիմորդների, թե՛ ծնողների, և թե՛ մասնագետների հավանությանը»,- ընդգծել է բանախոսը:

Նա տեղեկացրել է, որ քննությունների ընթացքում կգործի 36 քննական կենտրոն, որոնցից 13-ը՝ Երևանում, իսկ 23-ը՝ մարզերում, չհաշված՝ Արցախում տեղակայված 5-ը: Պայմանավորված համավարակով՝ ձեռնարկվել են համապատասխան քայլեր և կանխարգելիչ միջոցառումներ՝ պահպանելու հակահամաճարակային բոլոր կանոնները: Մասնավորապես, այս տարի քննասենյակներում կլինեն առավելագույնը 60-80 դիմորդներ՝ ի տարբերություն նախորդ տարիների 100-120-ի: Այդ պատճառով 8-ով ավելացել է քննական կենտրոնների թիվը:

Ասուլիսի ավարտին Կարո Նասիբյանը հրապարակել է միասնական քննությունների օրերը. դրանք տեղի կունենան հունիսի 8-ից 25-ն ընկած ժամանակահատվածում: Ինչ վերաբերում է բանավոր քննություններին, ապա դրանք կկայանան հունիսի 26-ից հուլիսի 8-ը: