Ժամն է սթափվելու․ Հայաստանին ազգային իշխանություն է հարկավոր
Արցախյան 44-օրյա պատերազմում կրած ցավալի պարտությունը վկայեց՝ մեր հայրենիքին ազգային իշխանություն է հարկավոր։ Սեփական երկրի ու ժողովրդի առջև պատասխանատվություն ունեցող և իրենց առաքելությունը գիտակցող ազգային իշխանությունը վստահաբար այսպիսի արհավիրքի պատճառ չէր կարող դառնալ։
Պարտությունից ամիսներ անց դեռևս չի վերլուծվել մեր պարտությունը, չեն նախանշվել արհավիրքի հետևանքներից ազատվելու ուղիները, իշխանությունն ու ընդդիմությունը, ասես ոչինչ էլ չի եղել, պատրաստվում են խորհրդարանական արտահերթ ընտրությունների, իսկ քարոզարշավը համեմված է ոչ թե զարգացման ծրագրերով ու տեսալականով, այլ փոխադարձ հայհոյանքներով։
Մինչդեռ այս ընտրությունները պետք է լինեին խորապես ազգային պետություն ձևավորելու, բանակն ու տնտեսությունը վերականգնելու, ծանր հարված ստացած հայ ժողովրդի մեջ հույսի կրակը վառելու ծրագրերի շուրջ։
Իսկ վիճակն օրհասական է, ժամն է սթափվելու, բռունցքվելու, դառնալու ուժեղ՝ ներքին և արտաքին թշնամիներին հաղթելու համար, հակառակ դեպքում երկիրը կդառնա կերակուր աշխարհի հզորների խնջույքի սեղանին և մարդկության գրքից կանհետանա հայի անունը:
Բարեբախտաբար, հետպատերազմյան ճգնաժամային ընտրություններին մասնակից ոչ բոլոր ուժերն են կորցրել վերլուծելու ունակությունը, կան ազգի ու հայրենիքի նվիրյալներ, որոնք գալիս են ոչ թե պարտված երկրից վերջին հյութերը քամելու, այլ ուժ և հավատ բերելու։
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանը բազմիցս է նշել այն չափորոշիչները, թե ով կարող է ստանձնել Հայաստանի ղեկը. մարդ, ով մասնակցել է արցախյան պատերազմներին, ունի կառավարման լուրջ փորձ և թաթախված չի եղել կոռուպցիայի մեջ։ Տարիներ շարունակ երիտասարդության մեջ հայրենասիրական գաղափարներ սերմանող, գաղափարական ուժերը պիտի կարողանան ընտրողին հասցնել իրենց գաղափարները, ձեռք մեկնել հուսահատ հայ մարդուն։ Այս առումով, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության և Խաչիկ Ասրյանի գործը բարդ է, սակայն նրանք ունեն իրենց փաստարկները, որոնք ապացուցված են տասնամյակներով։ Արցախյան երեք պատերազմների ակտիվ մասնակիցներն այսօր էլ պատրաստ են զենքը ձեռքին գնալ Սյունիք և ոչնչացնել թշնամուն։ Ուրեմն պետք է տալ հնարավորություն իրական ազգային ուժին՝ պետության մեջքը շտկելու համար։
Արամ Լևոնյան




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Երևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Տիգրանաշենն այն կետն է, որի շուրջ Փաշինյանը գնալու է բախման ուժայինների հետ․ Ավետիք Չալաբյան