Էկոնոմիկայի նախարարը հերթական սուտն է ասել, ինչն այս ոլորտի պատասխանատուի համար անընդունելի է. Նաիրի Սարգսյան
Էկոնոմիկայի նախարարը հերթական սուտն է շուկա նետել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը՝ անդրադառնալով Էկոնոմիկայի նախարարի այն գրառմանը, որ ներդրումները հորդում են Հայաստան։
Նաիրի Սարգսյանը նկատեց՝ ներդրումներ հոսում են այնտեղ, որտեղ գրավիչ է, շահութաբեր, որտեղ անվտանգ է և երկարաժամկետ պոտենցիալ կա, սակայն Հայաստանը նշվածներից որևէ մեկը չունի և մինչև դրանց առկայությունը չլինի, մասնագետի խոսքով կարող ենք մոռանալ ներդրումների մասին։
«Ընտրությունների ավարտը ցույց կտա, թե քաղաքական ինչ վերադասավորումներ կունենանք և դրանից կախված անվտանգային ինչ երաշխիքներ կլինեն, որից հետո միայն կարող ենք խոսել ներդրումների մասին։ Այս ընթացքում ով խոսի ներդրումների մասին, իմացեք՝ ուղղակի ստում են»,-նշեց Նաիրի Սարգսյանը՝ ընդգծելով, որ երկրում ստեղծված իրավիճակը ներդրումների համար բարենպաստ չէ, քանի որ կանխատեսելիություն չկա։
Նաիրի Սարգսյանի խոսքով էկոնոմիկայի ոլորտի պատասխանատուի համար սա անընդունելի է։ Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա 2018-2019թթ.-ի ընթացքում դրանք իներցիայով են գնացել, սակայն նվազման միտում են ունեցել։
Դիտարկմանը, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը բազմիցս նշել է, որ հատկապես ՏՏ ոլորտում նոր ընկերություններ են հիմնվում, արդյոք դրանք ներդրումներ չեն, Նաիրի Սարգսյանը նկատեց՝ եթե տվյալ ընկերությունները IT ծառայություններ են մատուցում, ապա ներդրումների մասին խոսք լինել չի կարող։
«Հայաստանում ՏՏ կազմակերպությունները հիմնականում բացվում են, երբ մեկը մյուս գործող կազմակերպության իրավահաջորդն է լինում կամ ինչ-ինչ բիզնես նպատակահարմարությունից ելնելով կազմակերպությունը բաժանում են մի քանի մասի։ Կառավարությունը որոշակի պայմանների առկայության դեպքում հարկերից ազատման արտոնություն է սահմանել։ Իհարկե, դա այս կառավարության արած գործը չէ։ Այս դեպքում շատ են օգտվում օրինակ ամերիկյան, եվրոպական կազմակերպությունները։ Հարկերի էժան լինելու պատճառով գալիս են և ընկերություն բացում Հայաստանում, իսկ իրենց ծառայությունը մատուցում դրսում»,-ասաց Նաիրի Սարգսյանը՝ նշելով, որ այս դեպքում շատ ակնկալիքներ չպետք է ունենալ, քանի որ գումարն, ըստ էության, Հայաստանում չի մնում է։
Չնայած նման ընկերությունները դե ֆակտո գործում են Հայաստանում, բայց Հայաստանն այդտեղից որևէ արդյունք չի ստանում։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել