«Քաղաքացիները մեր երկրում ներքին կայունության հաստատման, փոխըմբռնման հետ կապված հույսեր են կապում Գագիկ Ծառուկյանի հետ». Ազարյան
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մնացել է երկու շաբաթից մի քիչ ավելի ժամանակ, մինչ դրանց անցկացումը տարբեր կազմակերպություններ սոցիոլոգիական հարցումների միջոցով փորձում են պարզել, թե քաղաքական որ ուժերն են տեղ ունենալու ապագա խորհրդարանում:
Իրավաբանական գիտությունների դոկտոր, «Բիզնես-դիալոգ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ենոք Ազարյանը նշում է՝ այս օրերին շատ կազմակերպություններ են սոցիոլոգիական հարցումներ իրականացնում, երբեմն այս գործընթացներն իրենց մեջ սուբյեկտիվ տարրեր են պարունակում: «Օրինակ՝ որոշ քաղաքական ուժեր, կազմակերպություններ կարող են հետապնդել որոշակի շահեր, հետևապես ամեն անգամ չէ, որ կարող ենք տեսնել օբյեկտիվորեն արտացոլված իրական պատկերը: «Բիզնես-դիալոգն» իր ռուս գործընկերների հետ սոցիոլոգիական հետազոտություններ է կատարել ընտրություններին ընդառաջ։ Մենք դիտարկել ենք ոչ միայն նախընտրական, այլ նաև հետընտրական հնարավոր գործընթացները: Բացի դա, կիրառել ենք տարբերվող մեթոդաբանություն»,-լրագրողների հետ զրույցում կարծիք է հայտնում Ազարյանը:
Նշում է՝ իրենք իրականացրել են լրիվ այլ մեթոդաբանությամբ հարցում՝ առավել օբյեկտիվ պատկեր ստանալու համար: «Լրատվամիջոցները կամ կազմակերպությունները հարցումներ իրականացնելիս հետևում են տարիներ ի վեր հաստատված չափանիշներին: Գաղտնիք չէ, որ մեր անցկացվող հարցումների ժամանակ առաջ է մղվում անձնավորումը: Բայց մենք կարծում ենք, որ առաջնային պետք է լինի հարցը, խնդիրը, դրանից հետո միայն անձը: Բոլորիս առջև ծառացած խնդիր կա, ովքե՞ր են լուծելու այդ հարցերը: Հարցումներ իրականացնելիս քաղաքացիներին տեղեկացնում են, որ մասնակցելու են այս մարդիկ, նշում են նրանց անունները, հետո հարցնում են, թե ում է քաղաքացին տալու իր ձայնը: Անցկացվող հարցումների ժամանակ հնչեցվում է կուսակցության կամ քաղաքական ուժի առաջնորդի անունը և հարց է ուղղվում՝ ի՞նչ կարծիք ունեք նրանց մասին: Տպավորություն է, թե ընտրվելու դեպքում միայն այդ անձը պետք է լուծի առաջացած խնդիրները: Տեսեք՝ այս ընտրություններին մասնակցելու է 23 կուսակցություն և 4 դաշինք: Մենք ասում ենք, որ հավասար պայմաններ պետք է ստեղծվեն քաղաքական բոլոր ուժերի համար, բայց երբ հարցումներ ենք իրականացնում, որոնց ժամանակ շեշտը դնում ենք անձերի վրա, այդ դեպքում անհավասար պայմաններ ենք ստեղծում հատկապես նոր ձևավորված կուսակցությունների համար, այնպես պետք է անել, որ նրանց դեպքում հակաքարոզչություն չլինի»,-նշում է Ազարյանը: Ընդգծում է՝ անձնավորման հետ կապված լավագույն օրինակը ներկայումս Նիկոլ Փաշինյանն է, Հայաստանի կառավարության պարագայում ամբողջությամբ շեշտադրումը դրված է նրա անձի վրա՝ որպես վարչապետի, իսկ կառավարության մյուս անդամներին քաղաքացիներից շատերն անգամ չեն ճանաչում:
Ազարյանն ասում է՝ իրենց կողմից իրականացվող հարցման հիմնական շեշտադրումը դրվել է երեք հարցի վրա՝ ներքին և արտաքին անվտանգություն, սոցիալական արդարություն, աշխատանք և արժանապատիվ կյանք: «Անվտանգություն ասելով՝ պետք է հասկանալ, որ գործ ունենք թե՛ ներքին, թե՛ արտաքին անվտանգության հետ: Ներքին անվտանգությունը համերաշխության գաղափարն է: Ընդ որում՝ ներքին և արտաքին անվտանգությունը սերտորեն կապված են իրար հետ: Որքան լարումը մեր երկրում մեծանում է, այնքան ադրբեջանցիները սկսում են հատել մեր սահմանները և առաջ գալ, ուստի կարևոր է երկրի ներքին անվտանգության կայացումը: Հաջորդիվ կարևոր է սոցիալական արդարության գաղափարը: Երրորդ՝ քաղաքացիները պետք է ապահովված լինեն աշխատանքով և կարողանան հոգ տանել իրենց ընտանիքների մասին: Մեր հարցման ընթացքում առանձնացրել էինք այս երեք գերակա ուղղությունները: Հաջորդիվ մեր քաղաքացիներին հարցնում ենք՝ որն է այն քաղաքական ուժը կամ անձինք, որոնք պետք է լուծում տան այս ոլորտներում առաջացող խնդիրներին, ձեզ ապահովեն աշխատանքով, արժանապատիվ կյանքով և այլն»,-ընդգծում է իրավաբանական գիտությունների դոկտորը:
Այնուհետև Ազարյանը նշում է, թե որն է այն քաղաքական ուժը որն իրենց հարցման արդյունքում առավելագույն ձայնն է հավաքել, ընդ որում՝ պարզաբանում է, թե ինչու է միայն ամենաշատ ձայն հավաքած ուժի անունը հրապարակում: «Մտավախություն կա, որ եթե հրապարակենք բոլորի անունները, դա կարող է որպես հակաքարոզչություն դիտարկվել քաղաքական որոշ ուժերի և անհատների նկատմամբ: Վերադառնալով հարցումների արդյունքներին: Հարցմանը մասնակցած քաղաքացիները մեր երկրում ներքին կայունության հաստատման, փոխըմբռնման հետ կապված հույսեր են կապում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, նա շփվում է մարդկանց հետ, հոգատար է, իսկ մեր ազգը, ինչ խոսք, հուզական է, և սա նրա համար կարևոր նշանակություն ունի: Աշխատանքի և արժանապատիվ կյանքի ապահովման դեպքում ևս սլաքները լավ իմաստով ուղղվում են դեպի ԲՀԿ-ն ու նրա առաջնորդը: Գագիկ Ծառուկյանն իր ստեղծած աշխատատեղերով և գործունեությամբ առաջատարն է: Մարդիկ հույս ունեն, որ նա նոր ներդրումներ կանի, աշխատատեղեր կստեղծվեն: Մարդկանց հուզում են սոցիալական հարցերը, նրանք տեսնում են այն աջակցությունը,որ տարիներ ի վեր ցույց է տվել ԲՀԿ-ն՝ ի դեմս նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի: Մարդիկ տեսնում են, որ նա այս տարիների ընթացքում բազմաթիվ աշխատեղեր է ստեղծել, ներդրումներ կատարել տնտեսության մեջ: Նրանց համար կարևոր է ներքին կայունությունը, իսկ ԲՀԿ առաջնորդը շփվում է մարդկանց հետ, տարիներ շարունակ եղել է մարդկանց կողքին և իր կերպարով կարող է ապահովել ներքին կայունություն ու անվտանգություն: Այսպիսով՝ ամփոփելով նշեմ, որ Երևանում և մարզերում իրականացված հարցման արդյունքում 1117 հարցվողներից 409 քաղաքացի իմ նշած հարցերի շրջանակում նշել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անունը»,-ասում է Ազարյանը: Կրկին ընդգծում է՝ մյուս կուսակցությունների մասով տվյալներ չեն հրապարակում, քանի որ քաղաքական որոշ ուժերի դեպքում թվերը բավականին փոքր են, իսկ դա նախընտրական այս շրջանում կարող է դիտարկվել որպես հակագովազդ:
Լուսինե Առաքելյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»